00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդապետ Աիդա Սերոբյանը կարդաց սեփական մահախոսականը և արտասվեց. Մոնթեի սերն ու պատերազմը

© Sputnik / Asatur YesayantsУчастница карабахской войны Аида Серобян
Участница карабахской войны Аида Серобян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գնդապետ Աիդա Սերոբյանն արցախյան պատերազմի ժամանակ 4 տարի անցկացրել է մարտի դաշտում: Նա 4 անգամ վիրավորվել է, սակայն ողջ է մնացել` այդպիսով պահելով ժամանակին տված խստումը: Այժմ գիրք է գրում, որում պատմում է իր տեսածն ու ապրածը:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Նույնիսկ ամենանուրբ և գեղեցիկ, բայց զինված կնոջ ներկայությունն անհրաժեշտ է մարտի դաշտում. նա ուժ է հաղորդում մարտնչող տղամարդկանց, և անգամ ամենաերկչոտ զինվորը իսկական առյուծի է վերածվում: Նման եզրակացության է հանգել արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Աիդա Սերոբյանը: 1990 թվականին երկու ամսով որպես բուժքույր գնացել է ազատամարտիկ-կամավորականների ջոկատ, սակայն մնացել է այնտեղ 4 տարի և անհրաժեշտության դեպքում կաներ նույնը ևս մեկ անգամ:

© Photo : provided by Aida SerobyanԱրցախյան պատերազմի մասնակից Աիդա Սերոբյանը
Գնդապետ Աիդա Սերոբյանը կարդաց սեփական մահախոսականը և արտասվեց. Մոնթեի սերն ու պատերազմը - Sputnik Արմենիա
Արցախյան պատերազմի մասնակից Աիդա Սերոբյանը

«Ես ստեցի մորս` ասելով, որ ինձ Ջերմուկի առողջարան են ուղարկել աշխատելու, և երեխաներին թողնելով նրան, փախա Արցախ: Մի օր հարևանուհիս տեսավ ինձ հեռուստացույցով և ասաց մայրիկին, բայց նա չհավատաց` մտածելով, որ կինը շփոթվել է: Որոշ ժամանակ անց, կարդալով հոդվածս Արցախի թերթում, մայրս հասկացավ, թե ինչն ինչոց է: Իսկ ես քնելիս, ամեն անգամ գրկում էի ինքնաձիգը և երազում տեսնում նրան ու երեխաներին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց գնդապետը:

© Sputnik / Asatur YesayantsԱրցախյան պատերազմի մասնակից Աիդա Սերոբյանը
Գնդապետ Աիդա Սերոբյանը կարդաց սեփական մահախոսականը և արտասվեց. Մոնթեի սերն ու պատերազմը - Sputnik Արմենիա
Արցախյան պատերազմի մասնակից Աիդա Սերոբյանը

Նա անկեղծորեն խոստովանում է, որ հենց ռոմանտիզմն ու պատերազմի և հաղթանակի մասին խորհրդային ֆիլմերի ազդեցությունն են իրեն մարտի դաշտ բերել: Իսկ պատերազմի լրջությունն ամբողջությամբ գիտակցել է, երբ տեսել է առաջին զոհվածին և չի կարողացել փրկել վիրավորին: Ուժեղ և խիստ կինը մանրամասն հիշեց միջադեպը, և նրա ձայնը սկսեց դողալ, երբ փոխանցում էր զինվորի վերջին խոսքերը. «Մահանում եմ, քույր»:

Այդպես՝ հուզմունքից դողացող ձայնով պատմում էր հինգ մարտական ընկերուհիների մասին, որոնք զոհվել են, սակայն նրան ապրելու և մարտնչելու խթան տվել:

© Photo : provided by Aida SerobyanԱիդա Սերոբյանը` պատերազմի ժամանակ
Գնդապետ Աիդա Սերոբյանը կարդաց սեփական մահախոսականը և արտասվեց. Մոնթեի սերն ու պատերազմը - Sputnik Արմենիա
Աիդա Սերոբյանը` պատերազմի ժամանակ

«Մենք մի խրամատում էինք: Դժվար մարտ էր, և մեզնից յուրաքանչյուրը մտածում էր, որ հաջորդ րոպեին հենց ինքը կընկնի: Հենց այնտեղ երդվեցինք մեկմեկու, որ ողջ մնացածները կօգնեն մահացածների ընտանիքներին և երեխաներին: Պատերազմից վերադառնալուց հետո երկար ժամանակ ես չէի կարողանում քնել` հիշելով այդ պահը, և հանգստացա միայն կին-վետերանների ընտանիքներին օգնող ՀԿ-ի հիմնելուց հետո», - ասաց Սերոբյանը:

Պատերազմը ոչ միայն նրանից խլեց, այլև նվիրեց շատերին, ովքեր հիրավի հարազատ դարձան: Այդ օրերից, որքան էլ տարօրինակ  հնչի, նաև լուսավոր հուշեր մնացին: Սերոբյանը այս կապակցությամբ հիշեց ծանոթությունը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ: Գնդապետը պատմեց, որ մարտական դիրքեր նրա ժամանումից հետո նա դողդողալով հանեց թաքցրած սուրճն ու առաջարկեց նրան, սակայն պարզվեց, որ Կոմանդոսը թեյ է նախընտրում:

Բոլոր մարտիկների համար պատերազմի մթան ու արյան ծովի մեջ իսկական լույսի շող էր Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի (ում Սերոբյանը քնքշորեն «Ավո» է կոչում) և նրա կնոջ` Սեդայի սերը: Հենց նրանց սերը ստիպեց ավելի շատ հավատալ սեփական առաքելության կարևորությանը:

© Sputnik / Asatur YesayantsԱիդա Սերոբյան
Գնդապետ Աիդա Սերոբյանը կարդաց սեփական մահախոսականը և արտասվեց. Մոնթեի սերն ու պատերազմը - Sputnik Արմենիա
Աիդա Սերոբյան

«Մի օր Սեդան եկավ Ստեփանակերտ, իսկ Ավոն կռվում էր ինչ-որ տեղ: Երբ նրան խնդրեցին գալ, նա պահանջեց, որ կնոջը իր մոտ ուղարկեն: Որոշ ժամանակ անց Ավոն կապ հաստատեց իր տեղակալի հետ, որը այդ պահին իմ կողքին էր, և իր ձևով հարցրեց. «Ուզում եմ իմանալ` ո՞ւր է կինս»: Այդ ժամանակ ես կապ հաստատեցի և փոխանցեցի, որ նա շուտով կգա, և Ավոն ծիծաղեց», - հիշում է վետերանը:

Мардакертский район, Карабах, 1992 год - Sputnik Արմենիա
Հայկը, ադրբեջանցի գերին և հուշ մնացած մանաթը. ինչպես հայ դիպուկահարը հերոս դարձավ գյուղում

Բացի այդ ուժ էին տալիս թերթերում հրապարակված մահախոսականները: Սերոբյանը խոստովանում է, որ կարդում էր դրանք ու նախանձում զոհվածներին, երազում էր մահանալ մի քանի րոպեով, կարդալու համար, թե ինչ են գրել իր մասին: Անհավանական է, բայց իր երազանքն իրականացավ: Մի օր արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների մասին գրքում նա տեսավ իր լուսանկարը և 1.5 էջանոց մահախոսականը: Այն կարդալով, նա շնչահեղձ եղավ հպարտության արցունքների մեջ և նույնիսկ երախտագիտության նամակ գրեց սխալ թույլ տված հրատարակիչներին իր երազանքն ի կատար ածելու համար:

«Ես կարդացի «Կենդանի մնացածների անունից` շնորհակալություն Աիդա»: Տեքստը երեք անգամ վերընթերցեցի և ոչինչ չհասկացա հուզմունքից: Հատկապես ցնցեց իմ մասին գրած բանաստեղծությունը: Այդ մահախոսականն ապշեցրեց, ոգեշնչեց, և հիմա ես գիտեմ, ինչպես են ինձ հիշելու», – ասաց նա:

Սակայն հիշատակի և այն ժամանակ մարտի դաշտում տեղի ունեցածի մասին ճշմարտությունը պահպանելու համար, այսօր ինքն է գիրք ու վավերագրական ֆիլմի համար սցենար գրում: Սերոբյանը համոզված է, որ ժառանգները պետք է իմանան պատմությունը և բոլոր ճշգրիտ, և որ ամենակարևորն է՝ չաղավաղված փաստերը: Նա գրում է միայն այն իրադարձությունների մասին, որոնց անձամբ է մասնակցել, մարդկանց մասին, որոնց անձամբ է ճանաչել: Գիրքը, գնդապետի խոսքով, երախտագիտության խոսք է լինելու բոլոր հերոսաբար զոհվածներին` ողջ մնացածների անունից, որոնք երախտապարտ են և հիշում են ամեն ինչ...

Լրահոս
0