ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Նոր Նորքի կամրջի մոտ այսօր հրդեհված ГАЗель-ը ամենայն հավանականությամբ ընթացային մասի խնդիր է ունեցել:
Մեր տեղեկություններով ընթացքի ժամանակ կոտրվել է մեքենայի ընթացային մասի կարևոր դետալներից մեկը՝ «рогатка»-ն:
Դրանից հետո, ըստ ականատեսների, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել էլեկտրական սյանը:
© Sputnik / StringerՀրդեհված միկրոավտոբուսը
Հրդեհված միկրոավտոբուսը
© Sputnik / Stringer
Վթարից հետո վարորդն իջել է մեքենայից, հասկանալու համար, թե ինչ եղավ, և այդ պահին մեքենան բռնկվել է:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց ГАЗель մակնիշի միկրոավտոբուս է բռնկվել:
Ըստ այդմ՝ 66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել էր 20:12-ի դրությամբ, տուժածներ չեն եղել: