ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737–ը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել գետում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ջեկսոնվիլի ռազմածովային բազային։
«Կոմերցիոն ինքնաթիռն ընկել է ծանծաղուտ գետը։ Ինքնաթիռը չի սուզվել։ Բոլորը ողջ են»,– հայտնել է քաղաքի շերիֆը։
WJXT հեռուստաընկերության հրապարակած լուսանկարում երևում է, որ մարդիկ փրկարար ժիլետներով կանգնել են ինքնաթիռի թևին։ Ջրում էլ երևում է փչովի լաստանավակը։
Pic of Miami Air 737 in St. Johns River off @NASJax_. Sent to me from Navy source. All 142 alive and accounted for. @wjxt4 pic.twitter.com/xblYemNXJq
— Vic Micolucci WJXT (@WJXTvic) 4 мая 2019 г.
Ավելի ուշ շերիֆի գրասենյակից հայտնել են, որ 21 մարդու հիվանդանոց են տեղափոխվել։ «Բոլորը նորմալ վիճակում են, լուրջ վնասվածքներ չկան»,– հայտնել են վարչությունից։
Զինվորականներն էլ տեղեկացրել են, որ ինքնաթիռում 143 մարդ է եղել` 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։
Ինքնաթիռը Կուբայի բազայից Ֆլորիդա էր մեկնում։ Այս օդանավը զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին ու Գուանտանամո մեկնող այլ մարդկանց տեղափոխում է Ֆլորիդա և հակառակը։
Boeing ընկերությունը հայտարարել է, որ տեղյակ է կատարվածից և այժմ տեղեկություններ է հավաքվում միջադեպի առնչությամբ։