2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար, ինչը 33 տոկոսով շատ է, քան 2017 թվականին: Այս մասին են վկայում Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները:
2018 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 61,4 մլրդ դոլար։
Ռազմական ծախսերի ամենամեծ բացարձակ աճ է գրանցվել ԱՄՆ-ում (27,8 մլրդ դոլար), իսկ ամենամեծ կրճատումը՝ Սաուդյան Արաբիայում (- 4,6 մլրդ դոլար):