ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մրցավարների միաձայն որոշմամբ` Էրիկ Բազինյանը հաղթող է ճանաչվել մեքսիկացի Ալան Կամպի հետ մարտում։ Այս մասին հայտնում է Journal De Montreal–ն։
23–ամյա կանադահայի համար սա 23–րդ մարտն էր պրոֆեսիոնալ ռինգում ու առաջին ելույթն ԱՄՆ–ում։ Բազինյանը պաշտպանում էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում միջին քաշային կարգում WBO-NABO և WBA-NABA վարկածներով տիտղոսները։
«Այդքան էլ գոհ չեմ ելույթիցս, հաղթեցի միայն հմտություններիս շնորհիվ։ Կուզեի նոկաուտով հաղթել, բայց չստացվեց», – ասել է բռնցքամարտիկը կանադական պարբերականի հետ զրույցում։
Посмотреть эту публикацию в InstagramVictory! Unanimous Decision! 23-0! And still undefeated #WBO #WBA #Teambzo #Thankyou
Բազինյանը ծնվել է Երևանում 1995թ-ին։ 2011թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Քվեբեկ, 2013թ-ից սկսել է ելույթ ունենալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Նա կիսածանր քաշային կարգում Կանադայի ազգային առաջնության եռակի հաղթող է։ Բազինյանն ամուսնացած է, ունի Կանադայի քաղաքացիություն։