00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք–ադրբեջանական զորավարժություններ. ինչո՞վ են դրանք սպառնում Հայաստանին

© Photo : official site of the MoD of RAСовместные военные учения азербайджанской и турецкой армии (1 мая 2017).
Совместные военные учения азербайджанской и турецкой армии (1 мая 2017). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին Բաքվի և Անկարայի միջև ռազմական համագործակցությունը զգալիորեն աշխուժացել է։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանը պետք է ուշադիր հետևի թուրք–ադրբեջանական զորավարժություններին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում անցկացվող նմանատիպ ցանկացած այլ միջոցառումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օրբելի կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Թուրքիան ամեն կերպ՝ թեկուզ անուղղակի, աջակցում է ադրբեջանական բանակին»

Նրա խոսքով` Արցախում զորավարժությունների օրերին մարտական գործողությունների վերսկսման անմիջական սպառնալիք չկա։ Սակայն մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին Բաքվի և Անկարայի միջև ռազմական համագործակցությունը զգալիորեն աշխուժացել է։ Այդ աշխուժացումն ուղեկցվում է ինչպես համատեղ զորավարժությունների անցկացմամբ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների հետ թուրք հրահանգիչների կողմից կազմակերպվող վերապատրաստումներով։

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» համատեղ տակտիկական զորավարժությունները մեկնարկել են չորեքշաբթի` մայիսի 1-ին։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն` մարտական կրակոցներով զորավարժությունների նպատակը երկու երկրների ստորաբաժանումների փոխգործակցությունը համաձայնեցնելն է` համատեղ շտաբային ծրագրերի մշակման, անձնակազմի մարտունակության մակարդակի բարձրացման և համատեղ գործողություններ վարելու հմտությունները զարգացնելու ճանապարհով։

Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունով. «Հայաստանը ռազմական ծախսերի աճի բարձր տեմպերով 15 երկրների շարքում է»

Զորավարժություններին ներգրավված են երկու երկրի բանակների անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային սարքերը և ականանետերը, ՌՕՈւ մարտական և տրանսպորտային ուղղաթիռները, ինչպես նաև ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները։

«Պետք է հիշել, որ Թուրքիայի բանակը ՆԱՏՕ–ի բանակն է, և Ադրբեջանը ուզում է, որ իր զինծառայողները, մասնավորապես հատուկ ստորաբաժանումները, պատրաստություն անցնեն նաև ՆԱՏՕ–ական ստանդարտներով», – ասաց Հովհաննիսյանը։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժությունների անցկացման ժամանակ լուրջ ուշադրություն են հատկացնում Նախիջևանում տեղակայված համազորային բանակի զորամասերի ներգրավմանը։ Այսպես, օրինակ, այս տարի Նախիջևանի տարածքում երկու անգամ դասընթացներ անցկացվեցին ադրբեջանցի դիպուկահարների համար։ Այդ մարզումները թուրք զինվորականներ էին իրականացնում։ Հաճախ համազորային բանակի ստորաբաժանումները պատրաստություն են անցնում Թուրքիայում։

Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հարձակողական գործողություններ ձեռնարկեցին Արցախի հյուսիս–արևմուտքում, զինծառայողներից շատերը, որոնք մասնակցեցին հարձակմանը, մարտական պատրաստություն էին անցել Թուրքիայում։

Սա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեծ պատասխանատվություն է դնում զինծառայողների ուսերին, որոնք հենց Թուրքիայում են զինպատրաստություն անցել։ Նա կարծում է, որ ադրբեջանցի զինվորականները, որոնց թուրք մասնագետներն են պատրաստում, և որոնք իրենց վարպետությունը հղկում են նման զորավարժությունների ընթացքում, հակամարտության սրացման պարագայում այսպես թե այնպես կօգտագործվեն Հայաստանի և Արցախի դեմ։

Լրահոս
0