ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ամերիկացի մոդել և բյութի բլոգեր Քրիստինե Աղաբայանը, որը Instagram-ում հայտնի է որպես Kris Chérie, նվաճում է սոցիալական ցանցերն իր հետաքրքիր կերպարով և էկզոտիկ արտաքինով։
Աղջիկը մոտ 150 հազար բաժանորդ ունի Instagram–ում։ Նրա յուրաքանչյուր գրառում մի քանի հազար մեկնաբանություն և «լայք» է հավաքում։ Նա համագործակցում է մի քանի հայտնի ապրանքանիշների հետ և ներկայացնում դրանք իր գրառումներում։
Շատ հայտնի է սեքսուալ զգեստով նրա լուսանկարը, որում երևում են կատարյալ կազմվածքի բոլոր բարեմասնությունները և երկար ոտքերը։ Աղջիկը բացատրել է, որ այդ զգեստով նա գնում է հարսանիքի, բայց բաժանորդներին ավելի շատ հետաքրքրել է ոչ թե նրա շլացուցիչ արտաքինի պատճառը, այլ հենց ինքը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Շլացուցիչ արքայադուստր», «Գեղեցկուհի», «Դու գնում ես այդ հարսանիքը զարդարելո՞ւ», «Օ՜, տեր Աստված, դու հիասքանչ ես», – գրել են նրանք։
Քրիսը գիտի, թե ինչպես լուսանկարվել, որպեսզի այն հիանալի ստացվի։ Նրա բաց մեջքով էրոտիկ լուսանկարը հիացրել է երկրպագուներին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Իմ ցնցող սեր», «Շատ գեղեցիկ է և նրբաճաշակ», «Հանճարեղ է, դու շատ գեղեցիկ ես», «Սպանում ես քո ոճով», – գրել են բաժանորդները։
Երկարոտն գեղեցկուհին կարողանում է ցույց տալ իր արժանիքները։ 80–ականների ոճով համեստ լուսանկարն անտարբեր չի թողել նրա բաժանորդներին։ Կրքոտ թխահերը` կարմիր շրթներկով, ստիպել է գրգռել յուզերների երևակայությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հանճարեղ է», «Դու սպանում ես ինձ», «Որքան եմ սիրում այս ոտքերը», «Սպանիր ինձ, բեյբի», «Ոտքից գլուխ շլացուցիչ ես», – գրել են բաժանորդները։