00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը պարտավոր է լռություն պահպանել Միհրան Պողոսյանի հարցով

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին պարզաբանել է, թե ինչ ընթացքի մեջ է Միհրան Պողոսյանի արտահանձնումն ու քաղաքական ապաստան ստանալու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական ընթացքի մեջ է։ Այսօր ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Էքստրադիցիայի ենթարկված անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու։ Միջազգային իրավակարգավորումների համաձայն` այս գործընթացը գաղտնի է, այսինքն՝ այն պետությանը, որին դիմում են, պարտավոր է դա չհրապարակել», - ասաց Դավթյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախկին պատգամավորների հարցում իրավապահ համակարգը դանդաղում է՝ թողնում է, որ նրանք երկրից հեռանան, նոր ինչ-որ գործողություններ է իրականացնում, դատախազը պատասխանեց. «Իրավապահները գործում են օրենքով իրենց վրա դրված լիազորությունների շրջանակում, որ պահին լինում են անձին հետապնդում իրականացնելու բավարար հիմքեր, դա իրականացվում է։ Դրա արդյունքում անձը վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ է, ուրեմն վարույթը շարունակվում է, եթե նա թաքնվել է կամ բացակայում է երկրից, դրա համար էլ կան իրավական մեխանիզմներ։ Կոնկրետ ձեր նշած գործերով իրավական համակարգի դանդաղում չի եղել։ Որ պահին եղել են անհրաժեշտ հիմքերը` նրանց հետապնդում իրականացնելու, այդ պահին իրականացվել են»։

Мигран Погосян на мероприятиях столетия Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրել–չտրամադրելը ՌԴ սուվերեն իրավունքն է. նախարար

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել է 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։

Լրահոս
0