ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը` պարուսույց Լիլիթ Ավագյան–Բուշը, սոցիալական ցանցերի բաժանորդներին զարմացրել է իր հայրենասիրական դաջվածքով։
Լիլիթն Instagram–ում դստեր հետ լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա մեջքին դաջված Հայաստանի զինանշանը։
Օտարազգի բաժանորդները սկսել են հարցուփորձ անել, թե ինչ է նշանակում այդ դաջվածքը, իսկ հայերը հաճոյախոսություններ են շռայլել։
«Դու քո դաջվածքի նման գեղեցիկ ես», «Սուպեր», «Դու հայրենասեր ես, Լիլիթ ջան», – գրել են նրանք։
Լիլիթ Ավագյան–Բուշը շատ ակտիվ է սոցցանցերում։ Շատերը նրան համեմատում են ամուսնու նախկին սիրեցյալի` Քիմ Քարդաշյանի հետ` պնդելով, որ 31-ամյա գեղեցկուհին նմանակում է նրան։ Լիլիթը բլոգերության հարցում այնքան հմուտ չէ, որքան Քիմը. նրա Instagram-յան էջին հետևում են ընդամենը 175 հազար մարդ, այն դեպքում, որ Քարդաշյանի բաժանորդների թիվն արդեն հատել է 136 միլիոնի սահմանագիծը։