ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը, որը կարող է ցանկացած կնոջն անճանաչելի դարձնել, որոշել է ինքն էլ կերպարանափոխել։ Նա Մարոկկո է մեկնել իր Լուկասին (ժամանակին հայտնի «Կլոն» սերիալի հերոսը) փնտրելու։ Այս մասին նա գրել է Instagram սոցիալական կայքի իր էջում։
«Լուկասին որոնելիս», - լուսանկարին կից գրել է Գոհարը։
Հրապարակումն ավելի քան 329 «հավանության» է արժանացել։ Հաճոյախոսությունների տեղատարափն էլ չի ուշացել։
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը զվարճացել է Սամվել Ալեքսանյանի հետ. տեսանյութ
«Մարոկկոյի արքայազները` մի կողմ, դուք շատ ավելիին եք արժանի։ Ու ընդհանրապես․․․ ավելի լավ է ժամանակն անցկացնել բարի ընկերուհիների հետ մի շիշ լավ շամպայնով։ Հաճելի հանգիստ եմ Ձեզ մաղթում», - գրել է 5462_elena-ն։
Ավելի ուշ Ավետիսյանը վառ զգեստով նոր լուսանկար է հրապարակել։
«Մարոկկոյի արքայադուստր դառնալու հնարավորություն ունե՞մ», - գրել է Ավետիսյանը։
Այս հրապարակումը ևս հազարավոր «սրտիկների» է արժանացել։
Посмотреть эту публикацию в Instagram
«Այն էլ ինչպիսի», - գրել է marinatriumph-ը։
«Դու արդեն արքայադուստր ես», - գրել է irinadenisova9659-ը։
Հիշեցնենք՝ Գոհար Ավետիսյանը վերջերս ամուսնալուծվել է։ Դիմահարդարման վարպետը պատմել է իր և ամուսնու բաժանման մասին։