00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել

© Sputnik / Asatur YesayantsОткрытие ереванского джаз фестиваля
Открытие ереванского джаз фестиваля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ստիլյագա» հասկացությունը Երևանում առաջացավ ոչ մի տեղից ու գնաց նույն տեղը, բայց մի ժամանակ մշակութային տարբեր ոճերի ու շերտերի բախումն ակնհայտ էր։ Բախումը հիմա էլ կա, բայց պետք է խոստովանել` հիմա պարտադիր չէ, որ ջազ լսողը հայրենիք դավաճանի։ Նույնիսկ հակառակը։

Երբ մարդիկ, որոնց ԽՍՀՄ անունով երկրում «ստիլյագա» էին անվանում, Երևանում հայտնվեցին, զուտ վիզուալ առումով քիչ ազդեցին քաղաքի ընդհանուր մթնոլորտի վրա։ Բայց մյուս կողմից էլ, իհարկե, նրանք լրիվ նոր երանգ հաղորդեցին քաղաքի կյանքին. մարդիկ սկսեցին այլ կերպ հագնվել, «սխալ» երգեր լսել, ու ընդհանրապես, սա ի՞նչ է, երկար մազերով տղամարդիկ էին, սարսափելի է։

Միաժամանակ մազերը ծոծրակից շատ երկար չէին, պարզապես սա արդեն «կիսաբոքս» չէր, այլ որ երևանյան վարսահարդարների համար անծանոթ մի բան։

Джордж Авакян - Sputnik Արմենիա
Ինչպես է Ջորջ Ավագյանն իր անունը գրել պատմության մեջ

1970–ականներին ու 80–ականների սկզբին Արմեն Հովհաննիսյանը փորձում էր մեզ աշխուժացնել «22.30» կոչվող հաղորդումով. սա ծրագրի եթեր դուրս գալու ժամն էր։ Ինչ–որ ահավոր (այսօրվա չափանիշներով) ձայնագրություններ էին՝ արված արևմուտքում, տանային պայմաններում՝ հեռուստացույցներից, հրաշքով եթեր դուրս եկած ռոքերների ու փոփ–երգիչների տեսահոլովակներ, որոնք մերթ ընդ մերթ ընդհատվում էին ջազային համերգներով, որոնք նույնպես մի քանի անգամ ձայնագրված էին։ Նրանց շարքում լեգենդներ էլ կային. Լուի Արմսթրոնգը Հայասպանով մեկ երգում էր, մինչդեռ Կոբզոնը (ամենայն հարգանքով) խոսում էր խորհրդային մարդու կենցաղում կուսակցության դերի մասին։ Պարզապես տարբեր երևույթներ էին, թեև երկուսն էլ` մեծ։

Артуро Сандовал исполнил в Ереване Караван маэстро Александра Арутюняна - Sputnik Արմենիա
Լեգենդար Արթուրո Սանդովալը Երևանում նվագեց Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանը». տեսանյութ

Երևանը երբեք չի խուսափել ջազի ազդեցությունից, Տաթևիկ Հովհաննիսյանը աստղ դառնալուց առաջ երգում էր « Պոպլավոկում», ու դա այն տարիների Երևանի համար ամոթալի ու պատժելի չէր։ Քաղաքը, որում Վլադիմիր Վիսոցկին պաշտոնապես երգում էր ՊԱԿ-ի շենքում, իսկ հետո Հայաստանի գիտությունների ակադեմիայի (որն, ի դեպ, հիմնվել էր 1944 թվականին, երբ ընթանում էր Մեծ Հայրենականը), Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտում Անտոնիոնիի ու Տարկովսկու ֆիլմերն էին ցուցադրում, չէր կարող չընդունել ու չհասկանալ դուռը թակող ջազը։

Ջազի, ու մասնավորապես` հայկական ջազի մասին, իհարկե շատ ավելի ամբողջական ու լավ կպատմեն գործընկերներս, որոնք գրեթե ամբողջ կյանքը նվիրել են այդ եզակի երևույթին, օրինակ, Արմեն Մանուկյանը։ Հիանալի կատարողների այն աստղաբույլը, որի արձագանքը մինչ օրս է հասել, այդ մարդկանց վաստակն է, նրանք իրենց երաժշտությունն էին նվագում ու չէին մտածում հնարավոր հետևանքների մասին։ Նրանք, ի դեպ, սովորաբար Երևանում չէին լինում։

Տաթևիկ Հովհաննիսյանը, որ գրավել էր խորհրդային հանդիսատեսին իր խենթացնող դիապազոնով, մեկնել է «այնտեղ», իսկ հիմա վերադառնում է, որ իր անհավանական ձայնին նվիրված ծափահարություններն ընդունի։

Լևոն Մալխասյանն իր ակումբում է նվագում Երևանի հայտնի բոլոր հյուրերի հետ, իսկ Արմեն «Չիկո» Թութունջյանը արդեն հեռվից է նվագում։ Շատ հեռվից, ցավոք...
Թե չէ իհարկե կարելի է սկսել Ցոլակ Վարդազարյանից՝ նրա նվագախմբով, որը 1938 թվականին (իսկ այդ ժամանակը ընդունված է ճնշումների ամենաթեժ պահը համարել) գլխավորում էր Արտեմի Այվազյանը, իսկ Վարդազարյանն այդ նվագախմբի դիրիժորն էր։
Եթե հիշողությունների գիրկն ընկանք, ապա չի կարելի շրջանցել նաև Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, որը ԽՍՀՄ ջազային նվագախմբերից առաջինն էր, որ ԱՄՆ մեկնեց։ Իսկ այնտեղի հանդիսատեսի ճանաչումը շատ բան արժեր։ Այստեղ էլ իր մեծ դերակատարումն ուներ ղեկավարը` Կոնստանտին Օրբելյանը։

Չէ որ Չիկոն ասում էր` Երևանը իր տեղն է նվաճել աշխարհի քարտեզում որպես ջազային քաղաքներից մեկը։

Ու սա երևանցիների մի քանի սերունդների ձեռքբերումն է, բայց չանտեսենք նաև Գյումրին` Տիգրան Համասյանը մեզ օգնական։

...Դա մշակույթի այն հարթակն է, որը չի կարելի հորինել ու սովորեցնել. այն ինքնուրույն է առաջանում, մոլախոտի պես, որը շուտով գեղեցիկ ծաղիկ է տալիս։ Քաղաքը ջազ է լսում. սրանով ամեն ինչ ասված է այնքան, քանի դեռ քաղաքը ունակ է ունկնդրել ու լսել։

Լրահոս
0