2018 թվականի ընթացքում 42,3 հազար մեքենա է բերվել, որոնցից 39,3 հազարը` յոթ տարեկանից մեծ։ Ամենաշատը ներմուծել են (17 850–ից) միջին հզորության մեքենաներ(շարժիչի ծավալը 1500-1800 խորանարդ սմ)։
Երկրորդ տեղում խոշոր մեքենաներն են, շարժիչի 3 000 խորանարդ սմ և ավելի ծավալով։ Անցած տարի 10 475 նման մեքենա են բերել։
Շարժիչի՝ 1000-1500 խորհանարդ սմ ծավալ ունեցող մեքենաներ շատ ավելի քիչ են բերել` ընդամենը 2 523 հատ։ 2017 թվականին դրանցից ավելի շատ է ներկրել` 5 764 հատ։