https://arm.sputniknews.ru/20190430/erevanum-meknarkec-eatm-mijkaravarakan-nisty-18348714.html
Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ
Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Վերջում ժամանեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա գալուց հետո ԵԱՏՄ երկրների վարչապետները լուսանկարվեցին դրոշների ֆոնին։ 30.04.2019, Sputnik Արմենիա
2019-04-30T11:15+0400
2019-04-30T11:15+0400
2019-04-30T11:19+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1834/69/18346912_0:0:1600:901_1920x0_80_0_0_7480bb6d370936e3c1ad318701969524.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1834/69/18346912_68:0:1448:1035_1920x0_80_0_0_eb72fa39f87e2c37a523ddf319a9bde4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան, հայաստան և եատմ
աշխարհ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան, հայաստան և եատմ
Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ
11:15 30.04.2019 (Թարմացված է: 11:19 30.04.2019) Վերջում ժամանեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա գալուց հետո ԵԱՏՄ երկրների վարչապետները լուսանկարվեցին դրոշների ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ մեկնարկել է Միության միջկառավարական խորհրդի նիստը։
Մեկնարկից 50 րոպե առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցում էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Ավելի ուշ եկավ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա մի քանի րոպե զրուցեց Փաշինյանի հետ, ինչից հետո առաջ անցավ։ ՀՀ վարչապետը տանտիրոջ իրավունքով ՄՀՀ–ի մուտքի մոտ դիմավորում էր մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին։
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներից առաջինը ժամանեց Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, նրանք մի քանի խոսք փոխանակեցին և լուսանկարվեցին։
Վարչապետներն այբբենական կարգով են ժամանում։ Հաջորդը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն էր, որի հետ նույնպես կարճ զրույց տեղի ունեցավ։ Այնուհետև ժամանեց Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի մեքենան։ Վերջում ժամանեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա գալուց հետո ԵԱՏՄ երկրների վարչապետները լուսանկարվեցին դրոշների ֆոնին։