Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղըզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը:
Այսօր Երևանում կայացավ միջկառավարական խորհրդի նիստ, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանին և ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում:
Այնուհետև կայացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով, ապա` ընդլայնված կազմով հանդիպումները: