00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացում ծնողներին. ստուգեք ձեր տվյալներն առաջին դասարանցիների առցանց գրանցման համար

© Sputnik / Asatur YesayantsШкола. Дети и родители перед школой
Школа. Дети и родители перед школой  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնարավոր է, որ ծնողի և երեխայի հանրային ծառայության համարանիշը գրանցելուց հետո համակարգը ծնողի և երեխայի միջև կապը ցույց չտա, իսկ այդ դեպքում հնարավոր չի լինի գրանցել երեխային։ Կրթության ոլորտի ներկայացուցիչները տեղեկացրել են, թե ուրիշ ինչ խնդիրներ կարող են առաջանալ առցանց գրանցման դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցման համար ծնողները պետք է այցելեն stugum.emis.am կայք ու ստուգեն` արդյոք իրենց տվյալները կան համակարգում, թե ոչ։ Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

2019-20 ուսումնական տարվանից սկսած` Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցման եղանակով։ Համակարգը կգործարկվի մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9։00-ին։

«Անհրաժեշտ է մինչև մայիսի 15–ը ստուգել` համակարգում կա արդյո՞ք ծնողի և երեխայի հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտի համարանիշը. խմբ.)։ Հնարավոր է` ձեզ մոտ եղած համարանիշն արդեն գործածությունից դուրս է եկել։ Խնդիրն այն է, որ տարիներ առաջ սոցիալական քարտը տրամադրում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ հետո այդ գործառույթը սկսեց կատարել ոստիկանությունը։ Սոցքարտերի բոլոր այն համարանիշները, որոնք վաղուց չէին գործածվել, ոստիկանությունը մարել է դրանք»,–ասաց Պողոսյանը։

Նա տեղեկացրեց, որ հանրային ծառայության համարանիշ հնարավոր է ստանալ անձնագրայինի ցանկացած բաժնից` անվճար և դիմում գրելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

Первый раз в первый класс - Sputnik Արմենիա
Երևանում առաջին դասարանցիներն իրենց դպրոցը կընտրեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Բացի այդ, ըստ նրա, հնարավոր է, որ ծնողի և երեխայի հանրային ծառայության համարանիշը գրանցելուց հետո համակարգը ծնողի և երեխայի միջև կապը ցույց չտա, իսկ այդ դեպքում հնարավոր չի լինի գրանցել երեխային։ Սրա պատճառն էլ, Պողոսյանի խոսքով, այն է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունն էլեկտրոնային տարբերակով գրանցում է երեխաների տվյալները, և այժմ հերթը հասել է 2013–ին ծնվածներին, որոնք այս տարի պետք է դպրոց հաճախեն։ «Նման խնդիր տեսնելուց հետո պետք է դիմել կամ ՔԿԱԳ կամ կրթության նախարարություն, և կարճ ժամանակահատվածում խնդիրն արդեն լուծված կլինի։ Մենք խնդրել ենք ՔԿԱԳ–ին, որպեսզի առաջիկա օրերին արդեն ավարտեն 2013–ին ծնվածների տվյալների մուտքագրումը»,–ասաց Պողոսյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ նշեց, որ առցանց գրանցումը հավասարության խնդիրն է լուծում, քանի որ տարիներ շարունակ լինում էին «օլիգարխ» դպրոցներ, որոնց մոտ հունվար–փետրվար ամիսներին արդեն ընդունելության տեղ չէր լինում։

«Ի դեպ, երեխային հերթագրել կարելի է նաև բջջայինով. ըստ վիճակագրության` Երևանում բնակչության 95-98 տոկոսը բջջայինով մուտք է գործում ինտերնետ։ Բացի այդ, յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ ավագ դպրոց կլինի, որ եթե ծնողը չունի համակարգիչ կամ չգիտի դրանից օգտվել, նրան այնտեղ կօգնեն»,–ասաց նա։

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է մուտք գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am ու հետևել հրահանգներին։ Երեխային գրանցելուց հետո անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում երեխայի փաստաթղթերը (կայքում ներկայացված է դրանց ցանկը) տանել դպրոց։ Եթե այդ ժամկետում փաստաթղթերը չներկայացվեն դպրոց, ապա հայտը կչեղարկվի։ Գրանցման հաստատումը կարելի է ստուգել stugum.emis.am հասցեի միջոցով։

Լրահոս
0