ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանում կորած 15 տարեկան աղջիկը հայտնաբերվեց։
Մեր տեղեկություններով` իրավապահները նրան հայտնաբերել են ընկերուհու տանը։
Հիշեցնենք` աղջիկն իրենց տնից դուրս էր եկել ապրիլի 27-ի առավոտյան և գնացել անհայտ ուղղությամբ։ Մի քանի ժամ փնտրելուց և չգտնելուց հետո ընտանիքի անդամները դիմել էին իրավապահների օգնությանը։ Աղջկան գտնելու համար համատեղ գործողություններ էին իրականացվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկն ապրում է Աջափնյակ վարչական շրջանում և հաճախում է «Թումո» կենտրոն։