ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ու իր թոռան` Կերիմուղլիի ելույթն այդ տոնի մեխն էր դարձել։
Ապրիլի 27–28–ը Թուրքմենստանում մեծ շուքով նշել են Թուրքմենական նժույգի ազգային օրը։
Նախագահ Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում իր սիրելի ձիու` Ռովաչի պատվին։ Տեքստի հեղինակը նախագահի թոռ Կերիմուղլին է։
Երգում, մասնավորապես, այսպիսի տողեր կան. «Դու ասես բաղձալի կերպար լինես, դու իմ ոգեշնչանքն ես, դու սուրբ աղոթք ես, Ռովաչ»։
Տեսանյութը հիթ է դարձել ու հայտնիություն ձեռք բերել Թուրքմենստանի սահմաններից։
Թուրքմենստանի նախագահի նոր նախասիրությունը. Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում