ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Լուսանկարիչ Հայկուհի Եսայանը հրապարակել է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի դստեր հարսանիքի լուսանկարներն ու տեսանյութերը։
Հրապարակված տեսանյութերում հարսը պարում է հոր հետ, լուսանկարվում է, փեսայի հետ կտրում է հսկա տորթը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հարսանիքի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ու ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Սոնան, Սոսո Պավլիաշվիլին, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն։ Հյուրերի թվում են եղել նաև խորհրդային կինեմատոգրաֆի լեգենդ Վախթանգ Կիկաբիձեն, նախկին պատգամավորներն ու ավելի քան երեք հարյուր հյուր։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայտնի է, որ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Զույգի քավորը գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ղազարյանի դուստրն ամուսնանում է ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի փեսայի եղբոր հետ։
Մադաթյանը նախարարի աթոռին է նստել 2000 թվականի մայիսի մինչև 2001 թվականի հունվարի 8-ը։ Դրանից առաջ եղել է ԱԺ պատգամավոր։ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով», որը հետագայում կասեցվել է:
Ըստ մամուլի հրապարակումների` ծնունդով Երևանից «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, գող է կարգվել 1991 թ.-ին Դոնի Ռոստով քաղաքում։ ԱՄՆ է տեղափոխվել 1996 թ.-ին։