00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա միշտ թանկ արժե». ինչո՞ւ է Մեդվեդևը շնորհակալություն հայտնել Փաշինյանին

© Photo : press office of PM RAПремьер-министр Армении Никол Пашинян c женой Анной Акопян принимают в своей резиденции главу правительства РФ Дмитрия Медведева
Премьер-министр Армении Никол Пашинян c женой Анной Акопян принимают в своей резиденции главу правительства РФ Дмитрия Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի վարչապետը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը տեղի կունենա Երևանում ապրիլի 30–ին, լավ առիթ է կարևոր, այդ թվում` բավական բարդ հարցերը քննարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Այսօր Երևան ժամանած Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել երկկողմ համագործակցության հիմնական ասպեկտները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Премьер-министр России Дмитрий Медведев прибыл в Армению (29 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դմիտրի Մեդվեդևն արդեն Երևանում է

«Այդ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։ Մենք բազմիցս հանդիպել ենք, քննարկել իրերի ընթացիկ դրությունը, տարեսկզբին հանդիպել ենք, երբ դուք ժամանել էիք Մոսկվա, քննարկել մեր երկկողմ օրակարգը։ Եվ հիմա մենք կքննարկենք հիմնական դիրքորոշումները, առավել ևս, որ գործընկերները մեզ համար նախապատրաստել են մի շարք հարցեր», – ասաց Մեդվեդևը։

Նրա խոսքով` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը տեղի կունենա Երևանում ապրիլի 30–ին, լավ առիթ է «կարևոր հարցերը քննարակելու, այդ թվում` բավական բարդ»։

«Այժմ Հայաստանը նախագահող կողմ է Եվրասիական  տնտեսական միությունում, և, իհարկե, մեզ համար կարևոր է, որպեսզի մենք առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման հարցում», – հավելեց  Մեդվեդևը։

Նա շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ կառավարական առանձնատուն հրավիրելու համար` ոչ պաշտոնական շփման համար, հավելելով, որ «դա միշտ թանկ արժե, դա միմյանց լավ ճանաչելու, ոչ պաշտոնական միջավայրում փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին խոսելու հնարավորություն է»։

«Լիահույս եմ, որ ԵԱՏՄ–ում ձեր նախագահությունը բացարձակ հաջող կլինի, իսկ մեր բանակցությունները, ինչպես նաև մեր գործընկերների բանակցություններն օգուտ կբերեն երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացմանը։ Առավել ևս, որ մեր երկրները դաշնակից են, հարաբերությունների յուրահատուկ պատմություն ունեն և, հուսով եմ, շատ լավ ապագա», – եզրափակել է Մեդվեդևը։

© press office of PM RAՓաշինյանն իր կառավարական առանձնատանը հանդիպել է Մեդվեդևի հետ
«Դա միշտ թանկ արժե». ինչո՞ւ է Մեդվեդևը շնորհակալություն հայտնել Փաշինյանին - Sputnik Արմենիա
Փաշինյանն իր կառավարական առանձնատանը հանդիպել է Մեդվեդևի հետ

Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 30–ին կսկսվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչպես լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, նիստում ավանդաբար ուշադրություն կդարձվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միությունների ամրապնդմանը, ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանը։ Կդիտարկվեն մաքսային և արտաքին տնտեսական ոլորտներում վերազգային կարգավորման կատարելագործման առանձին հարցեր։

Միջկառավարական խորհրդի գալիք նիստը թվով 17–րդը կդառնա 2015թ–ի հունվարի 1–ին ԵԱՏՄ աշխատանքի մեկնարկից ի վեր և երկրորդը ընթացիկ տարում։ Նախորդ նիստը կայացել է 2019թ–ի փետրվարի 1–ին Ալմա Աթայում։

Լրահոս
0