ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Ռուսաստանում հայտնի դիմահարդար, մեյքափի գուրու Գոհար Ավետիսյանը, որը վերջերս հայրենիք էր այցելել, խոստովանել է, որ սիրում է Հայաստանը։
«Իմ խելահեղ գեղեցիկ Հայաստան, շուտով կվերադառնամ։ Սպասո՞ւմ եք ինձ», – գրել է Գոհար Ավետիսյանն իր Instagram–ում։
Посмотреть эту публикацию в Instagram
Գոհար Ավետիսյանն ավելի վաղ իր «սթորիզում» տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր` ինչպես է նա զվարճանում գործարար և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ընկերակցությամբ։
Նախկին պատգամավորը Գոհարին օղի էր լցնում և հյուրասիրում։ Այնուհետև Ավետիսյանը պարում է հայկական երաժշտության ուղեկցությամբ։
Գոհար Ավետիսյանը նաև սոցցանցում նկար էր հրապարակել ուղղաթիռի մոտ, որով այցելել էր հարազատ Լիճք գյուղ (Մարտունի), Գառնի հեթանոսական տաճար ու Սևան։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ո՞վ է հենց նոր իմ սթորիզը նայել։ Համաձա՞յն եք, որ Հայաստանը խելահեղ գեղեցիկ է։ Ո՞ւմ հետս բերեմ», – հարցրել է Գոհարը բաժանորդներին։
Նշենք, որ դիմահարդարը Հայաստան էր այցելել հարազատ եղբոր հետ։ Նա այցելել է Ծիծեռնակաբերդ։