00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան գիտակցաբար մշակութային ցեղասպանության է գնացել, իսկ Աստվածամոր տաճարում աղետ էր

© REUTERS / BENOIT TESSIERПожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция
Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիոնի «Հայաստան» ռադիոկայանի համանախագահի խոսքով` ճիշտ չէ համեմատել Փարիզի Աստվածամոր տաճարը մշակութային այլ ոչնչացված արժեքների հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կադրերը տեսնելով` Ֆրանսիայի բնակիչները շատ են ազդվել, քանի որ այն ոչ միայն ճարտարապետական կոթող է իրենց համար, այլ պատմության, հուշերի կծիկ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լիոնի «Հայաստան» ռադիոկայանի համանախագահ, հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

«Յուրաքանչյուրս մեր անձնական հիշողություններն ունենք տաճարի հետ կապված` այնտեղ ժամադրվել ենք, հանդիպել շատ ու շատ մարդկանց։ Այսինքն` զգացական դաշտի վրա էլ մեզ համար մեծ արժեք էր այն»,–նշեց նա։

Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция - Sputnik Արմենիա
Կարծես սրբերը գիտեին, 3 օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել էին քանդակները. Սարգսյան

Չոբոյանն անդրադարձավ նաև տաճարի հրդեհի տեսանյութերի տակ ադրբեջանցիների գրառումներին, թե` տեղին էր հրդեհը, քանի որ այնտեղ պատրաստվում էին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցել։ Չոբոյանի խոսքով` այդ գրառումներին ոչ ոք լուրջ չի վերաբերվել, ավելին` դրանք ուղղակի ծիծաղելի էին։ «Միևնույն է, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց մեկ այլ եկեղեցում, այսինքն` իրենց ուրախությունը որևէ հիմք չուներ։ Ես որևէ կերպ չեմ հասկանում նրանց, ովքեր աղետների վրա կարող են հրճվել»,–ասաց նա։

Ի դեպ, սոցիալական կայքերում դեռ քննարկվում է թեման, թե արդար չէ` երկու օրում Աստվածամոր տաճարի համար 1 մլրդ եվրո հավաքվեց, իսկ մյուս ոչնչացված եկեղեցիների, մշակութային արժեքների մասին ոչ ոք չի մտածում, աշխարհը լուռ է։

Չոբոյանը կարծում է, որ ճիշտ չէ համեմատել Փարիզի Աստվածամոր տաճարը մշակութային այլ ոչնչացված արժեքների հետ։ «Այո, Հալեպում, Սիրիայում, Արևմտյան Հայաստանում էլ մշակութային շատ կոթողներ են ոչնչացվել, սակայն պետք չէ համեմատել մեկը մյուսի հետ։ Իմ սիրտը շատ է ցավում Արևմտյան Հայաստանի կործանված եկեղեցիների համար, այն եկեղեցիների, որոնք պահպանվել են, բայց հիմա են ոչնչանում, սակայն, միևնույն ժամանակ, չպետք է մշակութային արժեքները համեմատել։ Բացի այդ, Աստվածամոր տաճարն աղետի պատճառով վնասվեց»,–ասաց նա։

Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция - Sputnik Արմենիա
Փարիզի Աստվածամոր տաճարը նույն տեսքով կվերականգնվի՞. խոշոր գումարներ են հատկացվում

Նրա խոսքով` ոչ ոք չի ժխտում որևէ մշակութային արժեքի կարևորությունը։ Մյուս կողմից, երբ հասկանում ես, որ Արևմտյան Հայաստանի դեպքում Թուրքիան գիտակցաբար մշակութային ցեղասպանության է գնացել, ցավը կրկնակի է դառնում։ Չոբոյանը նշում է, որ Թուրքիայի կողմից ոչնչացված եկեղեցիների հարցը վերջնականապես փակելն էլ ճիշտ չէ։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ լուսանկարներում. ֆոտոշարք

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի մասին տեղեկացնող ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել ու փլուզվել են տաճարի աշտարակը և տանիքը: Տաճարի վերականգնման համար նվիրաբերված գումարը երկու օրում հատել է 1 միլիարդ եվրոյի սահմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը կվերանորոգեն առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Փլվեցին Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը և տանիքը. տեսանյութ

Լրահոս
0