https://arm.sputniknews.ru/20190428/qaxaqacu-orva-krqery-patgamavorn-u-hamaynqapety-vayoc-dzori-marzpetin-hayhoyelen-18312866.html
Քաղաքացու օրվա կրքերը. պատգամավորն ու համայնքապետը Վայոց Ձորի փոխմարզպետին հայհոյել են
Քաղաքացու օրվա կրքերը. պատգամավորն ու համայնքապետը Վայոց Ձորի փոխմարզպետին հայհոյել են
Sputnik Արմենիա
Ըստ Տոնոյանի՝ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ են հնչեցրել։ 28.04.2019, Sputnik Արմենիա
2019-04-28T12:46+0400
2019-04-28T12:46+0400
2019-04-28T12:46+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1056/76/10567643_0:72:1600:976_1920x0_80_0_0_0b6c7aaf450beff0b85bc2721fa62f24.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1056/76/10567643_0:21:1600:1027_1920x0_80_0_0_804803bd95e003b487a46999ce07cf34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն
Քաղաքացու օրվա կրքերը. պատգամավորն ու համայնքապետը Վայոց Ձորի փոխմարզպետին հայհոյել են
Ըստ Տոնոյանի՝ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ են հնչեցրել։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «Քաղաքացու օրվա» միջոցառումների ժամանակ միջադեպ է գրանցվել Վայոց Ձորում։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, երեկ՝ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանից:
Նա հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը: Ըստ Տոնոյանի հաղորդման՝ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ են հնչեցրել, վիրավորել, փորձել են հարձակվել իր վրա և հարվածել: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների՝ Ա. Սեդրակյանը հայտնաբերվել է, հրավիրվել ոստիկանություն, իսկ Ս. Բագրատյանը դեռևս չի հայտնաբերվել: