ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Կրասնոյարսկում փրկարարներին հաջողվել է վերջապես ամբողջությամբ մարել «Կրասմաշ» գործարանի տարածքում գտնվող մասնավոր արտադրամասում բռնկած հրդեհը։ «Կրասմաշը» մտնում է «Ռոսկոսմոսի» մեջ և «Սարմատ» և «Սինևա» հրթիռներ է արտադրում։
«Հրդեհը մարել են տեղի ժամանակով ժամը 09.31–ին», – ՌԻԱ Նովոստիին են հայտնել երկրամասի ԱԻՆ–ի մամուլի ծառայությունից։
Ուրբաթ երեկոյան «Կրասմաշ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկել սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի տանիքում։
Այրման մակերեսը 20 հազար քմ էր կազմում։ Հրդեհը գնահատել են 4-րդ աստիճանի, ինչը շրջանի համար բարդության ամենավերին աստիճանն է։
Արտակարգ պատահարի հիմնական վարկածը էլեկտրասարքավորումների շահագործման կանոնների խախտումն է։
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել շաբաթ առավոտյան, ամբողջությամբ մարելու աշխատանքները տևել են մեկ օր։
Հրդեհի հետևանքով վաճառքի համար նախատեսված 50 հազար սառնարան է այրվել։