00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առարկայական, թե՞ միտումնավոր քննադատություն. ինչու Փաշինյանը չի մասնակցում Պեկինի ֆորումին

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург
Выступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում շատերը զարմանում են, որ մեր ղեկավարները չեն մասնակցել Պեկինում անցկացվող ներկայացուցչական ֆորումին։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայկական մամուլում և սոցցանցերում այս օրերին քննադատություն էր հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին Չինաստանում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լայնածավալ ֆորումին չմասնակցելու պատճառով։ Ֆորումին մասնակցելու համար ժամանել են 37 համաշխարհային առաջնորդ, 360 օտարերկրյա նախարար, 90 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ։

Ինչպես հայտնի է, չինական «Մետաքսե ճանապարհ» նախագիծը, այսպես թե այնպես, կապ ունի նաև Հարավային Կովկասի հետ։ Հայաստանի իշխանությանը քննադատողները բողոքում են, որ ֆորումին մասնակցում են Ադրբեջանի և Վրաստանի առաջնորդները, և Երևանն իբրև թե այս դեպքում հետ է մնում նման կարևոր տնտեսական նախագծից։

Китай. Логистика. - Sputnik Արմենիա
Չինաստանը չեզոքացնում է Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում. Հայաստանն ի՞նչ կշահի

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ մեր երկիրը ներկայացված է եղել բնապահպանության նախարարի մակարդակով։ Ֆորումի շրջանակում Էրիկ Գրիգորյանը և նրա չինացի գործընկերը հուշագիր են ստորագրել բնապահպանության ոլորտում համագործակցելու մասին։

«Նախագծի շրջանակում Հայաստանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կանաչ զարգացման միջազգային կոալիցիայում իր մասնակցության առումով», –Sputnik Արմենիային ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ներկա պահին ավելի քան 80 երկիր այդ կոալիցիայի գործընկեր է դարձել։ Նախագիծը լայնածավալ ներդրումներ է ենթադրում կանաչ գյուղատնտեսության և վերականգնվող էներգետիկայի մեջ։

Հարկ է նշել, որ իշխանությունների հասցեին քննադատությունը միայն առաջին հայացքից է հիմնավոր թվում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է։ Նախ, ֆորումի կազմակերպիչն ինքն է որոշում այս կամ այն երկրի մասնակցության ձևաչափը` կախված քննարկման կոնկրետ թեմայից։ Հայաստանն այս դեպքում Պեկինին հետաքրքիր է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կանաչ զարգացման համատեքստում։

Премьер-министр Никол Пашинян принял делегацию во главе с заместителем председателя Постоянного комитета Всекитайского собрания народных представителей КНР Шен Юеюэ (4 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կնպաստի Չինաստան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը

Ադրբեջանն ու Վրաստանն առաջնորդների մակարդակով են մասնակցում միայն Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու շնորհիվ, որը կարող է չինական նախագծի օղակներից մեկը դառնալ։ Թե ինչու երկաթգիծը Հայաստանի տարածքով  չի անցնում` բոլորին է հայտնի։

Երկրորդը` Պեկինի հովանու ներքո ծրագրին մասնակցելը ենթադրում է չինական վարկերով ենթակառուցվածքների արդիականացում։ Այդ գումարները հաճախ տրամադրվում են բավական խիստ, եթե չասենք ստրկական պայմաններով։ Մի իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունը փորձում է վերանայել իր վարկային քաղաքականությունը, որը վերջին տարիներին, մեղմ ասած, այդքան էլ երկրի շահերին չէր համապատասխանում, Չինաստանի վարկային դուդուկի տակ պարելը խելամիտ չէ։ Հայաստանն ու Չինաստանը երկկողմանի օրակարգն ունեն, որը պարտադիր չէ, որպեսզի ընդգրկվի  «Մետաքսե ճանապարհի» նախագծում։ Այդ օրակարգը կողմերը հետևողականորեն իրականացնում են, իսկ արդյունքները հայտնի կդառնան արդեն շատ շուտով։

Հայաստանի իշխանություններին քննադատել կարելի է և պետք է։ Բայց կարծում եմ, որ քննադատությունը պետք է առարկայական լինի, զուրկ նախապաշարմունքներից և միտումնավորությունից։ Կարծես թե, «Մետաքսե ճանապարհի» դեպքում գործ ունենք ոչ միայն ակնհայտ միտումնավորության և ինչ-որ սպեկուլյատիվ տարրերի հետ, այլև նյութի հասարակ չիմացության։

Լրահոս
0