00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ծածկել են արագաչափերը. քաղաքացիները Փաշինյանին հիշեցրել են չկատարած խոստումը

© Sputnik / Asatur YesayantsРадар скорости
Радар скорости - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի որոշ հատվածներում մի խումբ քաղաքացիներ «Հիշեցում» խորագրով ակցիա են իրականացրել` կպչուն ժապավենով ծածկելով արագաչափերը։ Նրանք պնդել են, որ վարչապետն իր խոստումը չի կատարել, իրենք էլ փորձում են նրան այդ մասին հիշեցնել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Քաղաքացու օրվա կապակցությամբ քաղաքացիներն այսօր փակել են արագաչափերը` Նիկոլ Փաշինյանին հիշեցնելով իր չկատարած խոստման մասին։ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում այս մասին հայտնում է «Հիշեցում» ակցիայի մասնակից Իրինա Հարությունյանը։

«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոտումներին` կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնտեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- հիշեցնում է Իրինա Հարությունյանը` շեշտելով, որ այդ խոստումներից ոչ մեկը չի կատարվել:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե վարչապետը չի կարողանում կատարել իր խոստումները, իրենք պատրաստ են օգնել ու այդ նպատակով այսօր Երևանի որոշ հատվածներում կպչուն ժապավենով ծածկել են արագաչափերը։

«Ինչպես խոստացել ենք պարոն վարչապետին, պարո՛ն վարչապետ, հանգիստ նստիր տեղդ, մենք քո փոխարեն ամեն ինչ կանենք»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ի դեպ, ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այս հարցին` պատասխանելով հիշեցմանը, թե տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից խոսել է կարմիր գծերի ու արագաչափերի մասին։

«ԱԺ ամբիոնից, այո, ես տարբեր բաների մասին եմ խոսել, ամեն ինչին հերթով կանդրադառնանք: Ես վարկերի մասին էլ եմ խոսել և ասել՝ քանի դեռ ՀՀ-ում չկար կառավարություն, որը վայելում էր վստահություն, ես բոլոր վարկային պայմանագրերին դեմ եմ քվեարկել: Ես հիմա համարում եմ, որ ՀՀ-ում կա կառավարություն, որն ունի ժողովրդի վստահության քվեն և, ըստ անհրաժեշտության, կարող է նաև վարկեր վերցնել: Նույնը վերաբերում է կարմիր գծերին, նույնը վերաբերում է տեսախցիկներին: Երբ որ ինձ ասել են, նախընտրական խոստում որպես բարձրաձայնել եմ, խոսքը դրա մասին է եղել»,– ասել էր Փաշինյանը։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
ՃՏՊ–ների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը նվազել է. Փաշինյան

Վարչապետը նաև ասել էր, որ Երևանն այսօր ունի քաղաքապետ, որը կարող է դրանցից գոյացած բյուջեն էֆեկտիվ օգտագործել։

Արագաչափերի թեման ակտիվ շրջանառվեց նաև 2018-ին իշխանափոխության օրերին, երբ ակտիվիստ Անուշ Լալայանն իրավապահների կողմից հետապնդումների ենթարկվեց արագաչափի էկրանը ծածկելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ ի աջակցություն ակտիվիստի, քայլարշավի ընթացքում ուղիղ եթերում կպչուն ժապավենով փակեց Դիլիջանի թունել տանող ոլորանների արագաչափերից մեկը:

Արդեն իշխանափոխությունից հետո` 2018թ–ի մայիսի 17-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսեց արագաչափերի ու տեսախցիկների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պետական համակարգում բաջանաղներ չկան. Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված, և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք` հնարավորություն չունենալու պատճառով», -ասել էր Փաշինյանը` ոստիկանապետին ու արդարադատության նախարարին հանձնարարելով ուսումնասիրել խնդիրն ու պարտքը ներելու և արագաչափերի ու տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել կարճ ժամանակում։

Այս հայտարարությունն այդ օրերին սխալմամբ ընկալվեց որպես արագաչափերից ու տեսախցիկներից հրաժարվելու հայտարարություն, և երբ ժամանակավոր դադարից հետո դրանք դարձյալ գործարկվեցին, վարորդներից շատերն այս փաստը դժկամությամբ ընդունեցին։

Իսկ ինչ վերաբերում է պատգամավորական ելույթներին, 2012թ–ից ի վեր, երբ Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրվեցին արագաչափեր ու տեսախցիկներ, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ «ըստ օդում կախված լուրերի», այդ գումարը մտնում է Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը:

Արագաչափերը հանելը 2017թ–ին եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում:

Լրահոս
0