00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ–ը էլեկտրաէներգիայի լավագույն մատակարարն է Կովկասում` ըստ CFI.co ամսագրի

© Sputnik / Asatur YesayantsЭлектрические сети
Электрические сети  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ CFI.co–ի գնահատականն ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. CFI.co (Capital Finance International) ամսագիրը Կովկասում 2019թ. էլեկտրաէներգիայի լավագույն մատակարար է ճանաչել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաշվի են առել ընկերության՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ստանդարտներին համապատասխանությունը, մեծ ուշադրությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանն ու էկոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին։

«Մեզ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը։ Եվ սա մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է։ Մենք այսօր անում ենք հնարավորը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սպառողների գոհունակության ապահովման ուղղությամբ։ Շնորհակալ եմ մեր աշխատակիցներին ու CFI.co ամսագրին մեր աշխատանքին նման բարձր գնահատական տալու համար», - ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

CFI.co-ը տպագիր ամսագիր ու օնլայն հարթակ է բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների մասին։ Ամսագրում նշվում է, որ զարգացած ու զարգացող շուկաների միջև ավանդական տարանջատումը հետզհետե նվազում է, քանի որ այժմ երկրների միջև կապերն ավելի ու ավելի են զարգանում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին տենդենցների վերլուծությունը։ CFI.co գրասենյակը տեղակայված է Լոնդոնում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատագրած սակագներով: Սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի:

Լրահոս
0