Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան տեղեկացնում է, թե որտեղ և ինչ միջոցառումներ են տեղի ունենալու «Քաղաքացու օրը»։ Այն կօգնի ձեզ ընտրել ձեր ուզած միջոցառումն ու վայելել տոնական օրը»։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2019թ. մարտի 21-ի նիստում հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Այս տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 27-ին: