Ապրիլի 26-ը Հայաստանում Սահմանապահ զորքերի օրն է, նշվում է 2007-ից սկսած։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում այսօր միջոցառում անցկացվեց, որ ընթացքում զինվորականները ցուցադրեցին իրենց հմտությունները։
«Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում. Փաշինյան
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ելույթում նշեց` սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն, և այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են Սահմանապահ զորքերի ծառայողները, Զինված ուժերի ծառայողները, Ոստիկանության զորքերի ծառայողները։
Երբ ԶՈւ–ում ինչ–որ թարախիկներ են լինում, բոլորն իմանում են. ՊՆ–ն` Մարտակերտի դեպքի մասին
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը։