Ժյուրիի անդամները «կույր լսումների» փուլում պայքարել են Դավիթ Նիկոլայանի համար. նրանց այդքան դուր է եկել 11–ամյա հայի ելույթը։
Այդ ժամանակ նա պատմել է, որ եկել է Հայաստանից և արդեն մի քանի տարի է` ապրում է Գերմանիայում։
Դավիթը հասել է մինչև եզրափակիչ փուլ և երգել Never Enough ստեղծագործությունը «Մեծագույն շոումենը» մյուզիքլից։
Սկզբում տղան նկատելիորեն հուզվել է, ձայնը մի քիչ դողացել է, բայց նա հաղթահարել է հուզմունքը։
Հանդիսատեսն արտասվել է, ժյուրիի անդամները հոտնկայս ծափահարել են։ Ի դեպ, դահլիճը պարբերաբար թնդում էր ծափահարություններից դեռ Դավիթի ելույթի ընթացքում։
Հաղթող են դարձել Mimi & Josefin քույրերը։