00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարպետության դաս Նիկոլ Փաշինյանից. վարչապետը պատասխանեց Օլգա Սկաբեևայի հարցին

© Sputnik / Hayk PetrosyanПашинян с иностранным журналистом
Пашинян с иностранным журналистом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետը ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում խոսեց Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի և Ռուսաստանի երկխոսությունն այլընտրանք չունի։ Այսօր ռուսական Առաջին ալիքի «60 րոպե» թոք–շոուի ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հաղորդավար Օլգա Սկաբեևան կապ հաստատեց Փաշինյանի հետ և խնդրեց խորհուրդ տալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես պետք է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ինձ համար շատ կարևոր է կոռեկտ լինել` խոսելով իմ երկու գործընկերների մասին` ՌԴ նախագահի և Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին։ Այդ հարցում շատ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությունն այլընտրանք չունի։ 21-րդ դարում այլ կերպ լինել չի կարող։ Ուկրաինացի և ռուս ժողովուրդները, ինչպես նաև հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդներ են։ Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինան ու Ռուսաստան կվերականգնեն երկխոսությունը»,– ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է հարաբերություններ կառուցել պարզ ու ազնիվ ձևով։ Վարչապետը պատասխանել էր հարցին, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Պուտինի հետ։

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ

Նշենք, որ Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը ուկրաիներեն շնորհավորել էր Զելենսկուն հաղթանակի առթիվ ու նրան հաջողություն էր մաղթել։ Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը ամեն ջանք կգործադրի, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի հասնեն։

«Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել ՌԴ նախագահի հետ։ Մի պայման կա. լինել շիտակ, ազնիվ, առանց դավերի, ու դժվար չի լինի», – ասել է ՀՀ վարչապետը։

Փաշիկյանը նաև ընդգծել է, որ սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլև բոլոր մարդկանց հետ հարաբերություններին։

«Ցանկացած մարդ գնահատում է, երբ զրուցակիցը չի փորձում խաբել նրան, խորամանկություններ անել, ինչ–որ բան աղավաղել։ Կարծում եմ` սա ճիշտ վարվելաձև է բոլոր հարաբերություններում։ Հնարավոր է` դիվանագիտության, միջազգային գործերում դա այդքան էլ հաճելի չէ։ Բայց ես բոլորի հետ եմ այդպես շփվում», – ասել է նա։

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է ապրիլի 21–ին։ Քաղաքացիներն ընտրության 2 հնարավորություն են ունեցել` ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն ու առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին։ ԿԸՀ–ի տվյալներով` Զելենսկին հաղթել է նաև երկրորդ փուլում` ստանալով ընտրողների քվեների ավելի քան 73%–ը։

Լրահոս
0