https://arm.sputniknews.ru/20190424/sd-naxagahy-parzabanele-te-inchue-merjvel-qocharyani-pashtpanneri-dimumnery-18248134.html
ՍԴ նախագահը պարզաբանել է, թե ինչու են մերժվել Քոչարյանի պաշտպանների դիմումները
ՍԴ նախագահը պարզաբանել է, թե ինչու են մերժվել Քոչարյանի պաշտպանների դիմումները
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների 3 դիմումներից 2-ը Սահմանադրական դատարանը մերժել էր, մեկը` ընդունել վարույթ։ ՍԴ նախագահը պարզաբանել է, թե... 24.04.2019, Sputnik Արմենիա
2019-04-24T17:45+0400
2019-04-24T17:45+0400
2019-04-24T17:45+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/696/94/6969443_0:0:1000:564_1920x0_80_0_0_16e48f2a111b804d2f78ffffe888c9e8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/696/94/6969443_0:0:1000:628_1920x0_80_0_0_deb31ae6c425bf242932e31e082fd9da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հրայր թովմասյան, ռոբերտ քոչարյան
հայաստան, հրայր թովմասյան, ռոբերտ քոչարյան
ՍԴ նախագահը պարզաբանել է, թե ինչու են մերժվել Քոչարյանի պաշտպանների դիմումները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների 3 դիմումներից 2-ը Սահմանադրական դատարանը մերժել էր, մեկը` ընդունել վարույթ։ ՍԴ նախագահը պարզաբանել է, թե ինչու։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների 3 դիմումներից 2-ը Սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
«Սահմանադրական դատարանի մասին օրենքով դրանք ընդդատյա չեն եղել Սահմանադրական դատարանին կամ սպառած չեն եղել արդարադատության բոլոր միջոցները»,– ասաց Թովմասյանը։
Ինչ վերաբերում է Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով քաղաքական ճնշումների մասին պաշտպանների հայտարարություններին, Հրայր Թովմասյանը չցանկացավ մեկնաբանել դրանք, իսկ իր նկատմամբ ճնշման առկայության մասին հարցին պատասխանեց. «Ոչ, երբեք, ցանկացած ճնշման դեպքում դուք դրա մասին կիմանաք»։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն առաջին դիմումը ՍԴ ներկայացրել էին հունվարի 8-ին, երկրորդը` հունվարի 18-ին, երրորդը` փետրվարի 14-ին։ Երրորդ դիմումն ընդունվել է ՍԴ վարույթ։ Նշանակվել է գրավոր դատաքննություն, որը մեկնարկել է ապրիլի 9-ին։