00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարության կայքում հայկական դրոշ է հայտնվել. ինչպես է Ֆրանսիան նշում ապրիլի 24-ը

© AP Photo / Remy de la MauviniereАрмяне Франции размахивают флаги во время демонстрации возле Эйфелевой башни (24 апреля 2015). Париж
Армяне Франции размахивают флаги во время демонстрации возле Эйфелевой башни (24 апреля 2015). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի վարչապետն ու Փարիզի քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Կոմիտասի արձանի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի կառավարությունն իր պաշտոնական կայքում հայկական դրոշ է տեղադրել, որին կից գրված է. «Հայոց ցեղասպանություն. ազգային հիշատակի օր»։

«Էմանուել Մակրոնն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացավ Ֆրանսիայում Հիշատակի օր սահմանել», – հիշեցնում է 20minutes պարբերականը։

Вечный огонь мемориального комплекса Цицернакаберд - Sputnik Արմենիա
Երբեք չենք մոռանա. ռուսաստանաբնակ հայերի հուզիչ գրառումները Հայոց ցեղասպանության մասին

«Նախագահը հիշատակի միջոցառումներին ներկա չի լինի, բայց կլինի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Նա կմասնակցի Փարիզի 8-րդ շրջանում, Կոմիտասի արձանի մոտ անցկացվող հիշատակի արարողությանը։ Իսկ դեպարտամենտների (շրջանների) պրեֆեկտները հիշատակի միջոցառումներ կանցկացնեն», – գրում է պարբերականը։

Զանգվածային կոտորածի տարիներին հայերին փրկելու կոչ են արել ֆրանսիացի հայտնի գրողներ Ժան Ժորեսը, Անատոլ Ֆրանսը և մյուսները։

«Ֆրանսիան նրանց ձայնով առաջիններից մեկն էր, որ դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունը։ Նրանք դա անվանեցին մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործություն», – Ֆրանսիայի նախագահի ելույթի այս հատվածն է մեջբերում է France 24 հեռուստաընկերությունը։

OBS պարբերականը մեջբերում է Ջեմալ փաշայի թոռան` հայտնի հրապարակախոս Հասան Ջեմալի հայտարարությունը։ «Ժխտել ցեղասպանությունը նշանակում է հանցակից լինել մարդկության դեմ իրականացված հանցագործությանը», – գրել է նա։

Президент США Дональд Трамп ответил на вопросы журналистов перед вылетом в Новый Орлеан, штат Луизиана (14 января 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Թրամփը, ինչպես և նախորդ տարի, «Ցեղասպանության» փոխարեն ընտրեց «Մեծ Եղեռնը»

Փարիզում հիշատակի միջոցառումներ կանցկացնի քաղաքապետ Աննա Իդալգոն։ Նա քաղաքապետարանում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ դրանից հետո վարչապետ Ֆիլիպի հետ կմեկնի Կոմիտասի արձանի մոտ։

Ինչպես հայտնում է Cnews հեռուստաալիքը, այսօր Մարսելի հայերը կհավաքվեն «Չորս երեխային պատսպարող մոր» արձանի մոտ, որը տեղադրել են 2017 թվականին պատգամավոր Վալերի Բուայեի նախաձեռնությամբ։

Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև Փարիզի մերձակայքում գտնվող մի քանի քաղաքներում, որոնք մեծ հայկական համայնք ունեն։ Իսի լե Մուլինո քաղաքի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի, ինչպես նաև արարողություն կանցկացվի հայ–ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի մոտ։ Իսկ քաղաքապետարանը ընդունելություն կանցկացնի Թարգմանչաց հայկական դպրոցում։

Музей Геноцида армян 1915 года  - Sputnik Արմենիա
«Արյունոտ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան». ումի՞ց է սկսվել ցեղասպանությունը

Հիշատակի միջոցառում արդեն անցկացվել է Կլամար քաղաքում ապրիլի 20-ին։

Իսկ Առնուվիլ քաղաքում ապրիլի 27-ին համերգ կկայանա, որին կմասնակցի աշխարհահռչակ երաժիշտ Լևոն Մինասյանը։

Լիոնում քաղաքապետարանը թույլատրել է հայ համայնքին պաստառներ տեղադրել և սգո արարողություն անցկացնել, որը 1.5 ժամ կտևի։ Միջոցառմանը շուրջ 4 հազար մարդ է հավաքվել։

Նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաև Ռոման սյուր Իզեր, Վալանս և Ավինյոն քաղաքներում։

 

 

Լրահոս
0