00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հուսանք` նոր կառավարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում նոր ուղենիշներ կձևակերպի

Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո պետք էր դնել նոր նպատակ և կատարել հաջորդ քայլը։ Հույս ունեմ, որ նոր կառավարությունը, նոր իշխանությունները կփորձեն քաղաքական կամք դրսևորել և նոր ուղենիշներ ձևակերպել։ Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում ասում է Երևանի պետական համալսարանի Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ մենք չենք ձևակերպել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մեր տասնամյակներ տարվող քաղաքականությունը։ Կար մի շրջան, երբ առկա էր հրամայական՝ քաղաքական հարթության վրա պայքարել ցեղասպանությունը տարբեր երկրների օրենսդիր մարմիններում ճանաչելու համար։ Սակայն այժմ ստացվել է մի իրավիճակ, երբ կան որոշակի երկրներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և կա հավաքված քաղաքական կապիտալ։ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին անցկացրած միջոցառումներից, միջազգային արձագանքից հանրային ճանաչելիության առումով մենք բավականին շատ հարց լուծեցինք, բայց դրանից հետո մի տեսակ քաղաքական վակուում առաջացավ։ Մենք ի վերջո չվերաձևակերպեցինք` ուր ենք մենք գնում և որն է հաջորդ աստիճանը»,-ասում է նա։

Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները

Ըստ ցեղասպանագետի՝ 2015 թվականին կուտակել ենք շատ լավ ներուժ և բարձրացել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, բայց հետո դա շարունակություն չի ունեցել։

«Հաջորդ տարի՝ 2016 թվականին, եղավ Գերմանիայի կողմից ճանաչումը։ Շատ կարևոր ճանաչում, և երևի Թուրքիայից հետո երկրորդ երկիրն էր, որ մենք կցանկանայինք, որ ճանաչեր։ Գերմանիան ճանաչեց և շատ լավ մի դրույթ կար այդ ամենի մեջ, ըստ որի՝ Գերմանիան պարտավորվում է իր դպրոցական դասագրքերում ներառել Ցեղասպանության վերաբերյալ նյութեր, դարձնել դպրոցական ծրագրի մաս։ Ո՞վ է այսօր հետևում այդ դրույթը կատարվում է, թե՞ ոչ։ Ո՞վ է վերահսկում, որ գերմանական դպրոցները կատարեն իրենց խորհրդարանի կողմից առաջադրված այդ պահանջը։ Կամ ԱՄՆ նահանգների մեծ մասը նման բանաձևեր ընդունելուց հետո կրկին ընդունել են դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության ոչ թե հիշատակման, այլ նյութի մատուցման մասին դրույթներ։ Ո՞վ է հետևում, որ դա կատարվի։ Մենք հիմա ընկել ենք տարօրինակ շրջափուլի մեջ, երբ ունենք երկրներ, որոնք երկրորդ անգամ են ճանաչում, բայց դա ճիշտ չէ, որովհետև վերահաստատումն արժեզրկում է երևույթը», - ընդգծում է Սուրեն Մանուկյանը։

Նա նշում է, որ եթե մենք ուզում ենք Հայոց ցեղասպանության հարցը գլոբալ առումով լուծել, պետք է այնպես անենք, որ ճանաչեն հասարակությունները, այլ ոչ թե պետությունները։

 

Լրահոս
0