ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցել է ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերը 38-րդ քայլում սպիտակներով հաղթել է մրցակցին:
Այսպիսով, Արոնյանը 2,5 միավորով կիսում է 3-ից 5-րդ տեղերը: Առաջին տեղում Մագնուս Կարլսենն է՝ 3 միավորով:
Հաջորդ տուրում Լևոնը կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: