00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլը» խմբակցության` Մարտի 1-ի մասին նախագիծը միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ

© AP Photo / Melik BaghdasaryanМужчина среди сожженных автомобилей, оставленных после ночных беспорядков (2 марта 2008). Еревaн
Мужчина среди сожженных автомобилей, оставленных после ночных беспорядков (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով աջակցություն կտրամադրեն 2018թ-ի մարտի 1-2-ի գործողությունների ժամանակ վնասվածք ստացած և զոհված անձանց ու նրանց ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ԱԺ–ն այսօր` ապրիլի 23-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»

Դրանով առաջարկվում է աջակցություն տրամադրվել 2018թ-ի մարտի 1-2-ի գործողությունների ժամանակ վնասվածք ստացած և զոհված անձանց ու նրանց ընտանիքներին:

Նախագծի հեղինակների համոզմամբ` նախկին իշխանության օրոք ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած:

«Մարտի 1-ը ցավ է մեր ժողովրդի համար: ԲՀԿ-ն բազմաթիվ անգամ հրապարակային ելույթներով պահանջել է, որ մարտի 1-ի բոլոր հանգամանքները բացահայտվեն, բոլոր մեղավորները պատժվեն: Եվս մեկ անգամ ևս կարևորելով մարտի 1-ի ոճրագործությունների բացահայտման անհրաժեշտությունը` ԲՀԿ-ն կողմ է քվեարկում առաջարկված նախագծին»,- նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Վահե Էնֆիաջյանը:

Նախագիծն ընդունվեց միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա արդեն ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:

Второй Президент Армении Роберт Кочарян в Карабахе (2002 год) - Sputnik Արմենիա
Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյաներին վերաբերող հատվածի նախաքննությունն ավարտվել է

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Լրահոս
0