00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. ինչպիսի՞ լուծում է տեսնում Նիկոլ Փաշինյանը

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург
Выступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ոչ մի ղեկավար Արցախի հարցը միանձնյա լուծելու իրավունք չունի։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մենք` որպես ազգ ու որպես պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը։ Այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս թեմայի շուրջ մեզ մոտ մինչև հիմա հանրային դիսկուրս չի եղել։ Եվ երբ ես նոր էի վարչապետ դարձել, սոցիալական ցանցերում մեկը գրում էր` այսինչն են ծախսել, մյուսը գրում էր` այնինչն են ծախել։ Մեկն էլ գրում էր` այ, հենց նոր ծախեցին, պրծան»,– ասաց Փաշինյանը` ավելացնելով, որ ինքն իր համար փորձել է պարզել, թե ինչու են այս կասկածները մշտապես ուղեկցում ՀՀ նախկին, ներկա ու ապագա ղեկավարներին։

«Ով գնում է բանակցությունների, հետևից այսպիսի խոսակցություններ են լինում։ Որովհետև երբ դուք ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, դուք ինձ միանգամից չեք ասում` կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես»,– ասաց Փաշինյանը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան

Ամենակարևոր խնդիրն այս պարագայում, ըստ Փաշինյանի, ղարաբաղյան հարցի լուծման ազգային գաղափարն է։

«20 տարի հետո ի՞նչ պիտի լինի Ղարաբաղի հարցը։ Մենք պատկերացնում ենք, թե 20 տարի հետո Ղարաբաղի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչված լինի՞, թե՞ դեռ պետք է բանակցելիս լինենք։ Երկուսն էլ տարբերակ են, բայց մենք պետք է հասկանանք` որ ճանապարհով ենք գնում»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ մինչ օրս բանակցությունների գնալիս ինքը որոշակի պատկերացում ունեցել է հարցի լուծման հնարավոր տարբերակի վերաբերյալ, բայց մնում է այն տեսակետին, որ ՀՀ ոչ մի ղեկավար իրավունք չունի այդ հարցը միանձնյա լուծելու։ «Ղարաբաղի հարցի սեփականատերը ամբողջ հայ ժողովուրդն է»,– նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ավելացրեց, որ Ղարաբաղի հարցը պետք է լինի ազգային գաղափարախոսության անբաժան բաղադրիչը։

Լրահոս
0