ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երգչուհի Եվա Ռիվասը նոր կերպար է ընդունել. նա կտրել է երկար մազերն ու մասամբ հրաժեշտ է տվել կրքոտ սևահերի կարգավիճակին։
Եվրատեսիլ–2000 մասնակիցը հրապարակել է իր նորացված կերպարի լուսանկարը Instagram–ում։
«Եթե չեք տեսել մարդու, ով իրեն բոլորից շատ է սիրում` ահա ՆԱ», – գրել է Ռիվասը։
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարում երգչուհին սպիտակ խալաթով է, որը սովորաբար տալիս են հյուրանոցներում։ Հրապարակումն ավելի քան 1300 «հավանություն» է ստացել։
«Դուք նաև կուրծք ունեք, այն կատարյալ է», – գրել է parralellagram–ը։
«Հուսով եմ` իրականում էլ ինչ-որ ժամանակ կհանդիպենք» – նշել է konstantindurasov օգտատերը։
Եվա Ռիվասը (իսկական անունը` Վալերիա Ալեքսանդրովնա Ռեշետնիկովա–Ծատուրյան) Ռուսաստանում ու Հայաստանում հայտնի երգչուհի է։ Բեմական կեղծանունը նրա հորական կողմի տատի ազգանունն է, որը ծագմամբ հույն է։
2010 թվականին Ռիվասը Հայաստանն էր ներկայացնում «Եվրատեսիլ» մրցույթում։