00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանացիները հայկական ելակով թէյ կը խմեն․ Բիւրականի «Քաղցր տնակը»` զբօսաշրջային կեդրոն

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցСбор урожая клубники в Краснодарском крае
Сбор урожая клубники в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յովհաննիսեաններու ընտանիքը կը հաւատայ, որ երազանքները կ’իրականանան: Անոնք կ’արտադրեն չիրեր եւ քաղցր սուճուխ, մեղրային խառնուրդներ եւ բազմաթիւ այլ հետաքրքիր ապրանքներ: Ընտանիքի իւրաքանչիւր անդամն իր աւանդը կ’ունենայ գործի զարգացման մէջ:

ԵՐԵՒԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսեան․ Բիւրականի մէջ «Չիրի տան» իւրաքանչիւր այցելու պարտաւոր է հէնց շեմէն կտոր մը պոկելու «երազանքի սուճուխէն» եւ ուտելու զայն` երազանք պահելով: Այդ քաղցր վայրի տիրուհին` Ծովիկ Յովհաննիսեան (Օհանեան) կը հաւատայ, որ երազանքները կը կատարուին, բայց ատոր համար պէտք է համարձակ ըլլալ եւ անդադար աշխատիլ:

© Sputnik / Aram NersesyanԾովիկ Յովհաննիսեան
Բրիտանացիները հայկական ելակով թէյ կը խմեն․ Բիւրականի «Քաղցր տնակը»` զբօսաշրջային կեդրոն - Sputnik Արմենիա
Ծովիկ Յովհաննիսեան

Հէնց անխոնջ աշխատանքն ալ անոր ընտանիքէն ներս երկար տարիներ գլխաւորը եղած է: 1989թ․-ին, երբ անոնք պետութենէն հողատարածք ստացած են, շատ դժուար եղած է: Սկիզբէն Յովհաննիսեանները զբաղուած են տարածքն ահռելի քարերէ եւ շինարարական աղբէն մաքրելով, իսկ ատկէ յետոյ այգի տնկած են: Սակայն ընդամէնը մէկուկէս տարի առաջ սկսած է սեփական բերքի վրայ հիմնուած արտադրութիւնը, երբ ելակն աճած է ջերմոցներու մէջ: Հիմա ընտանիքը կ’արդիականացնէ արհեստագիտութիւնները եւ յոյս ունի ստանալ մօտ տաս թոն էքոլոկիապէս մաքուր բերք:

© Sputnik / Aram NersesyanՊօղոս Յովհաննիսեան
Բրիտանացիները հայկական ելակով թէյ կը խմեն․ Բիւրականի «Քաղցր տնակը»` զբօսաշրջային կեդրոն - Sputnik Արմենիա
Պօղոս Յովհաննիսեան

Յովհաննիսեան կը հաւատայ, որ գործը կրնայ լաւ շահոյթ բերել, չէ՞ որ տուեալ պահուն չորացուած ելակի մէկ քիլոկրամն արժէ մօտ 200 տոլար, բացի այդ բրիտանական շուկայ արտահանելու հնարաւորութիւն կայ:

«Պատկերացուցէք, որ լոնտոնեան սրճարանին մէջ աշխարհի տարբեր ծայրերէ եկած մարդիկ թէյ կը խմեն` պատրաստուած Բիւրականի մէջ աճեցուած մաքուր ելակէ: Ատիկա հիանալի է ու անհաւանական գեղեցիկ», - կը նշէ արտադրութեան տիրուհին:

Բայց Ծովիկին համար կարեւոր է ոչ թէ շահոյթը, այլ բուն գաղափարը, չէ որ այն միաւորած է ամբողջ ընտանիքը: Երեխաներուն կրթութեան մէջ ներդրած միջոցները վերադարձած են անոնց ստեղծարար գաղափարներու շնորհիւ: Ընտանիքին բոլոր անդամներն իրենց աւանդը կ’ունենան գործի զարգացման մէջ: Որդին` Պօղոսը, կը զբաղուի նոր տարածքներու շինարարութեամբ, դուստրերէն մէկը` գովազդով եւ առեւտուրով, միւսը` ձեւաւորումով եւ այլ հարցերով: Ամէն ինչ կը ղեկավարէ հէնց Ծովիկը, իսկ անոր ամուսինը կ’աջակցի ամբողջ ընտանիքին:

© Sputnik / Aram NersesyanԻնչպես են Բյուրականում քաղցր սուջուխ պատրաստում չրից
Բրիտանացիները հայկական ելակով թէյ կը խմեն․ Բիւրականի «Քաղցր տնակը»` զբօսաշրջային կեդրոն - Sputnik Արմենիա
Ինչպես են Բյուրականում քաղցր սուջուխ պատրաստում չրից

Այժմ արտադրանքի տեսականին բաւական լայն է. չորացուած ելակէն բացի այստեղ կարելի է համտեսել չիրերու շատ տեսակներ, ֆիրմային քաղցր սուճուխ, մեղրային խառնուրդը` ընկոյզով եւ չիրերով, մրգային օղի եւ նոյնիսկ մարինացուած սունկ:

Ընտանիքը կ’իրականացնէ նաեւ թեմատիկ ձեռնարկներ․ ելակի բերքահաւաք` երեխաներու համար, աւանդական արիշտա եւ տնական օղի պատրաստելու վարպետութեան դասեր` զբօսաշրջիկներու համար, ուղղակի արտադրանքի համտեսում` բոլոր ցանկացողներուն համար: Եւ այդ ամէնը` մատչելի գիներով:

© Sputnik / Aram NersesyanԲիւրականի «Քաղցր տնակը»
Բրիտանացիները հայկական ելակով թէյ կը խմեն․ Բիւրականի «Քաղցր տնակը»` զբօսաշրջային կեդրոն - Sputnik Արմենիա
Բիւրականի «Քաղցր տնակը»

«Գլխաւորը գործին սիրով վերաբերիլն է: Երբ մենք նոր տեղափոխուած էինք, բոլորը կ’ըսէին, թէ ինչ սարսափելի վայր է` համարեայ աղբանոց, եւ որ հողատարածքը հեռու է գիւղի գլխաւոր ճանապարհէն, իսկ ես կը պատասխանէի` սա մեր տիեզերքի կեդրոնն է: Հիմա այն իսկապէս տիեզերքի կեդրոն է, ուր կը ժամանեն աշխարհի տարբեր անկիւններէ, որպէսզի համտեսեն հայկական քաղցրաւենիք եւ ոչ միայն», - կը պատմէ Ծովիկը:

Արտադրութեան ժամանակ մօտ 30 մարդ կ’աշխատի, իսկ ձմեռուան շրջանին` 5-6: Անոնք բոլորը տեղի բնակիչներ են, ատիկա Յովհաննիսեանի սկզբունքներէն մէկն է: Անոնք այդպէս կը կատարեն ընկերային պարտաւորութիւնները, որոնք ինքնակամ վերցուցած են իրենց վրայ: Բացի այդ, ընտանիքը ամբողջ անհրաժեշտ միրգերը եւ բանջարեղէնը կը գնէ տեղի բնակիչներէն` այդպիսով իր աւանդն ունենալով Բիւրականի զարգացման մէջ:

Լրահոս
0