00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան բանակցությունների փիլիսոփայությունը փոխելու կարիք կա. Սարգսյանն ասել է ` ինչու

Բաժանորդագրվել
Քաղաքական բանակցություններն Արցախի հարցի շուրջ հեռանկար չունեն։ Երևանը հիմա պետք է փոխի բանակցությունների փիլիսոփայությունը, պետք է այն իրավական դաշտ բերի։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուս-ամերիկյան դիմակայությունը ոչ մի կերպ չպետք է անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Հայաստանի համար ձեռնտու է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև կոնսենսուս լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը նախկինում մասնակցել է կարգավորման բանակցություններին։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպել։ Նման ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ապրիլի 15–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Զիջումների սահմանն Արցախի անկախությունն է․ պաշտպանության նախկին նախարար

Արամ Սարգսյանի խոսքով` ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ հիմա էլ ամերիկացիներն են որոշել նախաձեռնություն դրսևորել։ ԱՄՆ–ն նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, ու լրիվ նորմալ է, որ Մոսկվայից հետո Վաշինգտոնն է ուզում կազմակերպի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Սարգսյանը հիշում է, որ նախկինում ղարաբաղյան կարգավորման հարցում ամերիկացիների դիվանագիտական ակտիվության բազում օրինակներ են եղել։ Սարգսյանը վստահ է` որքան ավելի շատ լինի ատիվություն դիվանագիտական ճակատում, այնքան ավելի լավ է բոլորի համար։

«Չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա կանդրադառնա ռուս-ամերիկյան դիմակայությունը։ Մինչ այժմ գերտերությունների հակասությունները չեն անդրադարձել համանախագահների` կարգավորմանն ուղղված աշխատանքների վրա։ Հուսով եմ` այդպես էլ կշարունակվի», – նշեց Սարգսյանը։

Հայաստանի համար ձեռնտու չէ, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առկա դիմակայությունը հետք թողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Համանախագահ երկրները կոնսենսուս ունեն, ու այն պետք է պահպանվի նաև ապագայում։

Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունյան. «Արցախի հարցը ծանրակշիռ է դարձնում Հայաստանը տարածաշրջանում »

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումների արդյունավետությանը` քաղաքական գործիչն ընդգծեց, որ առարկայական բանակցությունների մասին խոսք չկա։ Ավելին, Սարգսյանը կարծում է, որ քաղաքական բանակցությունները հեռանկար չունեն, ու Երևանը հիմա պետք է փոխի գործընթացի փիլիսոփայությունը`այն տեղափոխելով իրավական դաշտ։ Արամ Սարգսյանը վստահ է` այստեղ Հայաստանի դիրքերն ավելի ամուր են։

Խոսելով շփման գծում հարաբերական անդորրի մասին` Սարգսյանի ասաց, որ Ադրբեջանը հիմա էսկալացիա չի իրականացնում, քանի որ դաշնակից Թուրքիան սիրիական գործերով է զբաղված։ Նա կարծում է, որ Բաքուն երբեք չի գնա էսկալացիայի առանց Թուրքիայի մասնակցության։

Եվս մեկ պատճառ` Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը զիջումների կգնա բանակցությունների ընթացքում։ Բայց Սարգսյանը վստահ է, որ հայկական իշխանությունը կհիասթափեցնի ադրբեջանցիներին։ Հանգստությունն Արցախում կապված է նաև ուժային կենտրոնների դիրքորոշման հետ, վերջիններս բավականին խիստ կարձագանքեն հնարավոր էսկալացիային, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ գիտի։

Լրահոս
0