ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում յոթերորդ ու ութերորդ պայթյուններն են որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Յոթերորդ պայթյունը որոտացել է Կոլոմբոյի Tropical Inn հյուրանոցում, որը գտնվում է մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ է։ Պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել, մի քանիսը տուժել են։
Ութերորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել Կոլոմբո ավանի բնակելի համալիրում։
Դեպքերի վայրում անվտանգության ուժերի աշխատակիցներ են աշխատում, կենդանաբանական այգին ժամանակավոր փակ է։
Կասկածներ կան, որ առնվազն երկու պայթյունը մահապարտներն են իրականացրել։ Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, երեկոյան ժամը 18-ից պարեկային ժամ է հայտարարվել։
#SriLanka
— Atul Shokeen🛐🇮🇳🇮🇳🇮🇳🇮🇳 (@atul_shokeen) April 21, 2019
A dashcam footage showing the blast which occurred this morning at Kochikade St. Anthony's church.#SriLanka pic.twitter.com/ZrxAxJoyz1
Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, որ ևս վեց պայթյուն էլ որոտացել էին ապրիլի 21-ին Զատիկի տոնակատարության ժամանակ Shangri-La, Cinnamon Grand ու Kingsbury հինգաստղանի հյուրանոցներում Կոլոմբոյում ու Կոտահենա, Նեգոմբո ու Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում։
Հյուրանոցներում ու եկեղեցիներում մահացածների թիվը հասել է 185-ի, նրանց շարքում 35-ը օտարերկրացի են: Ավելի քան 500 մարդ վնասվածք է ստացել։
Five Pakistani women injured in one of the hotels attacked in #SriLankahttps://t.co/Js7gWq1qoA pic.twitter.com/7SuqmcEuno
— The Express Tribune (@etribune) April 21, 2019
Ռումբերը գրեթե միաժամանակ պայթել են երեք հյուրանոցներում ու երեք եկեղեցիներում։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, բայց արդեն հայտնի է, որ դա ծրագրած ահաբեկչական հարձակում է եղել։
Sri Lanka Easter Sunday Attacks. powerful image (Credit @JBRBALA) #SriLanka #PrayForSriLanka pic.twitter.com/lZjmxmuUbE
— Daniel Alexander (@daniel86cricket) April 21, 2019
Պայթյունների վայրերում աշխատում է ոստիկանությունը։ Կոլոմբոյի միջազգային օդանավակայանում անվտանգության միջոցներն ուժեղացված են։