ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Շրի Լանկայում ութ պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 215-ի։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով News 1st հեռուստաալիքին։
Ավելի վաղ հայտնում էին 207 մահացածի ու 450 տուժածի մասին։
«Մահացածների թիվն այս պահին 215-ի, յոթ կասկածյալի ձերբակալել են։ Զոհերի թվում կա երեսունհինգ արտասահմանցի», - նշվում է հեռուստաընկերության Twitter-ի էջում։
Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, երեկոյան ժամը 18-ից պարեկային ժամ է։
Շրի Լանկայի տարբեր բնակավայրերում ութ պայթյուն որոտաց այսօր՝ ապրիլի 21:
Նախ առավոտյան հայտնի դարձավ 6-ի մասին, որոնցից 3-ը լսվել էին Կոլոմբոյի բարձրակարգ հյուրանոցներում, իսկ մյուս երեքը տարբեր քաղաքների եկեղեցիներում՝ համարյա միաժամանակ: