Երվանդ Բոզոյան. «Քաղաքական մոտիվացիոն խնդիր կա. Փաշինյանը մուռ է հանում երկրորդ նախագահից»
Երվանդ Բոզոյանը նշում է, որ Փաշինյանն ազատեց նախկին ռեժիմից քաղբանտարկյալներին, բայց քայլ արեց` նույնիսկ չգիտակցելով, որ նոր քաղբանտարկյալների շարք է փորձում մտցնել. խոսքը երկրորդ նախագահի մասին է։
«Այն ինչ կատարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ակնհայտ քաղաքականապես մոտիվացված գործողություն է։ Փաշինյանը մուռ է հանում։ Կա ընտրովի մոտեցում»,– ասում է Բոզոյանը։
Քաղաքագետի գնահատմամբ` պարզ երևում է, որ Փաշինյանը չի ցանկանում իր նախկին գործընկերոջ դեմ նույն գործը վերաբացել (1996թ–ին Սահմանադրական կարգի տապալում) և ճիշտ հակառակը` իր քաղաքական հակառակորդի դեմ է վերաբացում գործը (2008թ–ին Սահմանադրական կարգի տապալում), ինչը ցույց է տալիս, որ վարչապետն ունի ընդգծված կանխակալ վերաբերմունք։