«Չերքեզի ձոր» ու 102–րդ ռազմակայան. ինչի՞ համար էր Կոպիրկինը Գյումրի այցելել
«Չերքեզի ձոր» ու 102–րդ ռազմակայան. ինչի՞ համար էր Կոպիրկինը Գյումրի այցելել
Sputnik Արմենիա
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գյումրին, որտեղ հանդիպել է 102–րդ ռուսական ռազմակայանի հրամանատարության, մարզպետի ու Գյումրու քաղաքապետի հետ։ 19.04.2019, Sputnik Արմենիա
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գյումրին, որտեղ հանդիպել է 102–րդ ռուսական ռազմակայանի հրամանատարության, մարզպետի ու Գյումրու քաղաքապետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Գյումրի, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։
Կոպիրկինն այցելել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Գյումրու սահմանապահ ջոկատ։ Ջոկատի հրամանատարությունը դիվանագիտական առաքելության ղեկավարին ծանոթացրել է ռուս սահմանապահների կատարած աշխատանքներին։ Դեսպանը հանդիպել է 102–րդ ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74–ամյակին նվիրված միջոցառումները։
Իր այցի շրջանակում Կոպիրկինը հանդիպել է նաև մարզպետի` Տիգրան Պետրոսյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունն ու նշմարել են մայիսի 9–ին ընդառաջ անցկացվելիք միջոցառումները։
Ռուսաստանի դեսպանն այցելել է նաև «Լենեքս» ԲԲԸ արդյունաբերական ձեռնարկություն, որը տեքստիլային արտադրանք է մատակարարում ռուսական շուկա, նաև «Չերքեզի ձոր» ձկնային տնտեսություն, որը ոչ միայն ռուսաստանցի զբոսաշրջիկների սիրելի վայրն է, այլև ռուսական շուկա մատակարարվող իշխանի ձկնկիթի մատակարարը։