ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը քիչ առաջ անսպասելի ընդհատվեց՝ ոչ տեխնիկական պատճառով։
Վարչապետի կրտսեր դուստրն ուղիղ եթերի պահին բացեց հայրիկի աշխատասենյակի դուռն ու առանց ուշադրություն դարձնելու նրա զգուշացումներին, թե ինքն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին, իր հարցն ուղղեց նրան։
«Բա Աշոտը ե՞րբ է գալու։ Կարոտել եմ», – ասաց փոքրիկը։
«Աշոտը ծառայության մեջ է։ Հենց ավարտի, կգա» ,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Աշոտ Փաշինյանը վարչապետի ավագ որդին է, որն արդեն մի քանի ամիս զինվորական ծառայության մեջ է։
Դստեր հետ հարց ու պատասխանից հետո Նիկոլ Փաշինյանը դժվարությամբ վերհիշեց ընդհատված միտքն ու շարունակեց կիսատ թողած խոսքը։