00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապացուցեք, գործարանը կնվիրեմ. Ծառուկյանը բարկացավ, Սիմոնյանը նրան հազիվ հեռացրեց ամբիոնից

© Sputnik / Asatur YesayantsВыступление руководителя фракции "Процветающая Армения" Гагика Царукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Выступление руководителя фракции Процветающая Армения Гагика Царукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ասել, թե Գագիկ Ծառուկյանն ԱԺ–ում հազվադեպ է ելույթ ունենում, նշանակում է` ոչինչ չասել։ Այս անգամ նրա ելույթը բավականին էմոցիոնալ ստացվեց։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Արարատցեմենտի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ ամբիոնից իր գործընկերներին կոչ արեց չանձնավորել ու մարդկանց չվիրավորել ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկելու ժամանակ։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փոխանակ ասեն`ինչու է Արարատ գնացել, քննարկում են մեքենայի համարները. Ծառուկյանը վրդովված է

Գագիկ Ծառուկյանը, մեղմ ասած, այնքան էլ հաճախ չի հայտնվում ԱԺ ամբիոնի մոտ, այնպես որ նրա ելույթն արդեն իսկ ուշագրավ էր հենց այդ առումով։ Բացի այդ, գործարարը փորձեց ասել այն ամենը, ինչ կուտակվել էր։ Նույնիսկ լրացուցիչ ժամանակ խնդրեց, քանի որ շատ բան ուներ ասելու։

Ելույթը սկսեց կլինկերից` ցեմենտի հումքից։ Գործարանի սեփականատերն ուզում է, որ կլինկերի ներմուծման համար էլ լրացուցիչ տուրք գանձվի, ինչին դեմ են կառավարությունն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը։ Ծառուկյանին լրացուցիչ տուրքերը պետք են, որպեսզի իր գործարանի արտադրած կլինկերը կարողանա մրցակցել ներկրվողի հետ։

«Այսօր մեր հիմնական խնդիրը չէ, որ անպայման կլինկերի վրա էլ տուրք դրվի։ Մենք ուզում ենք ասել, ձեր ցավը տանեմ, որոշել եք, պատասխանատուն «Իմ քայլն» է, հայտարարեք, որ դուք գտնում եք, որ դա ավելի էժան կլինի, շահութաբեր կլինի, մենք համաձայն ենք, հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, դա ինչ խնդիր է, մենք ոչ մեկին չենք ուզում ոչ նեղացնենք, ոչ վիրավորենք։ Ես երեկ իմ խմբակցության հետ հանդիպել եմ, բոլորին զգուշացրել եմ, որ որևիցե անձնական վիրավորանք չլինի, դա պատիվ չի բերում, դա թույլ մարդը կարա մենակ անի։ Մենք միշտ դա պահել ենք, բայց եթե փորձում են վիրավորել, տասնապատիկ կստանան՝ դոկումենտալ, փաստացի», – փոքր–ինչ սրտնեղած տոնայնությամբ ասաց Ծառուկյանը։

Спецоперация КГД в торговом центре Ариндж Молл (9 апреля 2019). Ариндж - Sputnik Արմենիա
«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին

Նրա խոսքով` փոխանակ քննարկեն և ցեմենտի խնդրի վերաբերյալ ինչ–որ լուծման գան, իրեն մեղադրում են ցեմենտի գործարանը կոպեկներով ձեռք բերելու համար։

«էսօր մեր նպատակը հեղափոխությունից հետո մի լավ բան անելն է, փոխանակ հարցը էսօր քննարկվի, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել, ես նվեր տամ հայտարարողին, թող նայի, բայց եթե այդքանով ձեռք չի բերվել, մյուս օրը ինքը դրա համար պետք է պատասխան տա, թե ինչի համար է այդպիսի հայտարարություն անում», – հայտարարեց Ծառուկյանը։

Կուսակցության առաջնորդն «Իմ քայլին» մեղադրեց անգործության մեջ։ Մասնավորապես, նրա խոսքով, հիմա ցանքի շրջան է սկսվում, գյուղացիներին սերմեր են պետք, պարարտանյութ, վառելիք։ Ըստ նրա` իշխող խմբակցությունը մատը մատին չի խփել, որպեսզի օգնի գյուղացուն ինչ–որ կերպ լուծել բոլոր այդ հարցերը։

«Ես լավ էլ խոսում եմ գյուղատնտեսությունից, իսկ դուք ի՞նչ եք անում: Վարուցանքը սկսել է, բայց ժողովուրդը ոչ դեղ ունի, ոչ սերմ: Չեմ ուզում բողոքավորի տեսք ընդունել, բայց ժողովուրդն ինձ ասում է, որ Ջրային կոմիտեն իրենց հետ պայմանագիր է կապել և փող է ուզում, բայց եթե ջուրը չտան և բերքն ամռանը չորանա, իրենք պատասխանատու չեն», – ասաց նա։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի թիմից

Վերադառնալով ցեմենտի թեմային, գործարարը նշեց, որ արտադրության ինքնարժեքը շատ բարձր է, ի հեճուկս «որոշ ընկերների» հայտարարությունների։ Նրա խոսքով` ոչ ոք չի հարցնում, որքան գազ ու էլեկտրականություն է սպառվում մեկ տոննա ցեմենտի արտադրության համար, թե գործարանը տարվա ընթացքում քանի ամիս է աշխատում, իսկ որքան կանգնած լինում։

Ծառուկյանը խոսեց կանոնակարգով սահմանված 10 րոպեն և ամբիոնը լքեց միայն փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի երկար հորդորներից հետո։

Լրահոս
0