00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

124 միլիոն, 63 միլիոն, 40 միլիոն…ախորժակն իշխելի՞ս է բացվում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության որոշմամբ 124 միլիոն դրամ պահուստային ֆոնդից հատկացվելու է «Քաղաքացու օրը» պատշաճ նշելու նպատակով: Մեկ ուրիշ որոշմամբ՝ 63,4 միլիոն դրամ բյուջետային միջոցներից տրամադրվելու է կառավարության շենքի վերանորոգման աշխատանքների համար: Եվս 40 միլիոն դրամ էլ նախատեսվում է ծախսել նախագահական նստավայրի՝ Բաղրամյան 26-ի, նորոգման ու մաքրության համար:

Բաղրամյան 26-ի ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների նորոգման ու մաքրության աշխատանքների համար անհրաժեշտ այդ 40 միլիոնը կտրամադրվի ՀՀ նախագահի աշխատակազմին բյուջեով հատկացված միջոցներից: Բայց դա չէ խնդիրը: Այստեղ շատ ավելի հետաքրքիր նրբերանգներ ու կարևոր հարցադրումներ կան: Ընդգծենք, որ նշված որոշումները կառավարության նիստում ընդունվել են ապրիլի 19-ին, այլ ոչ թե 2, 3 կամ 5 տարի առաջ: Այսինքն` խոսքը նախորդ իշխանության մասին չէ, որին ներկայիս կառավարիչները քննադատում էին ու բնորոշում որպես անարդյունավետ, պետական միջոցները մսխող, անհիմն ու անտեղի ծախսեր կատարող: Խոսքը «թավշյայով» իշխանության եկածների մասին է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Сторонники Никола Пашиняна собираются на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փոշմանել են. 124 մլն դրամ հատկացվեց` քաղաքացու օրը պատշաճ կերպով նշելու համար

Փաստորեն, ապրիլի վերջին շաբաթ օրը` ամսի 27-ին նշանակված «Քաղաքացու օր» նորահայտ տոնական օրվան նվիրված միջոցառումները ՀՀ մարզերում ու Երևանում պատշաճ իրականացնելու համար 124 միլիոն 146 հազար 500 դրամ է հատկացվել կառավարության պահուստային ֆոնդից: Համարյա քառորդ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դե, տոն է, պիտի նշվի: Գուցե հրավառություն, համերգ, չգիտես, թե էլ ինչեր կազմակերպելու համար: Արագ-արագ կազմակերպելու, որովհետև ապրիլի 27-ը մի յոթ օրից է: Հատկացումը, դատելով որոշման հավելվածից, մշակույթի նախարարության միջոցով է կատարվելու, որպես  «Արվեստների ծրագիր»: Մշակույթի նախարարության հովանավոր մուսաները գիտեն, թե ի՞նչ ասել է արվեստների ծրագիր. երևի, իշխանամետ արվեստագետները կիմանան ու հավելվածը կազմած պաշտոնյաները: Բան է, գրել են, էլի: Մի տարբերակով պիտի՞ ձևակերպեին պետական միջոցներից 255 հազար դոլարի չնախատեսված ծախսը:

Ինչ վերաբերում է վարչապետի նստավայրի՝ կառավարական թիվ 1 տան կամ վերստին նախագահի նստավայր դարձած Բաղրամյան 26-ի վերանորոգմանն ու այդ ամենի համար ընդհանուր 103,4 միլիոն դրամ գումար ծախսելուն, ապա այստեղ հիմնական հարցը դրանց հրատապությանն ու անհրաժեշտությանն է վերաբերում: Այսինքն` այդ ի՞նչ եղավ այդ շենքերի հետ այս մեկ տարվա ընթացքում, որ դեռ անցյալ տարվա մայիսին, վարչապետի պաշտոնը նոր ստանձնած Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հիանում էր դրանց շքեղ վիճակով ու պայմաններով, իսկ հիմա պարզվում է՝ «ռեմոնտի» կարիք կա: Ընդ որում, կառավարական գլխավոր շենքի պահով այդ կարիքն այնպես կա, որ պահանջվող գումարը պետք է բյուջեով նախատեսված այլ հատկացումներից վերաբաշխում կատարելով ապահովել:

И.о. премьер-министра Никол Пашинян ознакомился с ходом ремонта дорог Гюмри - Sputnik Արմենիա
«Քաղաքացու օրվա» առթիվ Գյումրիում 500 հազար դրամ «օդ կնետեն»

Բայց տողերիս հեղինակին այս ամենը մեկ այլ, շատ ավելի կարևոր տեսանկյունից է հետաքրքրում: Բոլոր այս «ծախսային որոշումներն» ընդունում, հիմնավորում և նորմալ ու անհրաժեշտ են համարում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ տիեզերական աղմուկ-աղաղակ էին բարձրացնում նախորդ կառավարությունների կողմից նմանօրինակ ցանկացած որոշման դեպքում: Թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», թե՛ իշխանական փաղանգում ընդգրկված այլ անձանց լրատվամիջոցները, թե՛ անձամբ իրենք անարգանքի սյանն էին գամում նախորդ իշխանավորներին ու կառավարության անդամներին:

Հիշո՞ւմ եք ձեր ասածները, տիկնայք և պարոնայք: Ասում էիք` թե ինչպե՞ս կարելի է քաղաքի օրվա, Ամանորի միջոցառումների, Բանակի օրվա, ցանկացած այլ տոնի համար այդքան գումար հատկացնել, երբ երկրում 30 տոկոսից ավելի աղքատություն կա, ինչպե՞ս կարելի է տոնական միջոցառումների վրա վատնել, երբ կան օգնության կարիք ունեցող հաշմանդամներ, հիվանդ երեխաներ, տան կարոտ ընտանիքներ, սոցիալապես անապահովներ: Ասում էիք չէ՞, թե ինչպե՞ս կարելի է այդ կերպ վատնել պետական միջոցները, ի՞նչ վերանորոգման կարիք կա, երբ կարելի է այդ գումարով այս ու այն անել…

Հիշեցի՞ք: Ավելի թունդ ու սուր բաներ էլ էիք ասում: Իսկ հիմա՝ 124 միլիոն դրամ «Քաղաքացու օր» նշելու համար, 63,4 միլիոն՝ կառավարության շենքի վերանորոգման համար, նախագահականն էլ ձեզ՝ փեշքեշ:

Политтехнолог Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Քաղաքացու օրը պետք է սահմանվեր մի քանի տարի հետո, հաջորդ իշխանության կողմից»

Հնարավո՞ր է, որ նախորդ՝ «մերժված ռեժիմից» մնացած նախագծերով եք ընդունել այս նոր որոշումները: Թե՞ անցած մեկ տարում Հայաստանում աղքատություն ու գործազրկությունն են վերացել, թե՞ այլևս կարիքավորներ, հաշմանդամություն ունեցողներ ու բուժման կարիք ունեցող երեխաներ չկան: Թե՞ բնակարանի կարիք ունեցող անապահովներ չկան: Թե՞ կառավարության տրամադրության տակ այնքան ֆինանսական միջոցներ կան, որ 124 միլիոն այս կողմ, 124 միլիոն այն կողմ, կարևոր չէ: Այսինքն`այնքան փող կա, որ չգիտեք, թե ինչպե՞ս ծախսել (մեծական մի դիպուկ խոսք կա նման դեպքերի համար՝ բոշի յուղի ավելցուկի վերաբերյալ): Թեպետ, որ այդպես լիներ, վերաբախշման քայլի չէիք դիմի վերանորոգման ծախսերի համար:

Ամփոփենք. նախկինում ձեր արած հայտարարություններն ու դիտողությունները քանի՞ լումա արժեն, եթե հիմա ինքներդ նման որոշումներ եք ընդունում: Բա ո՞ւր մնացին պետական միջոցները խնայողաբար ծախսելու, առաջին հերթին մարդկանց խնդիրները և հետո միայն կառավարական շենքերի «ռեմոնտների» ծախսերը հոգալու մասին ձեր ոչ այնքան վաղուցվա ճռճռան խոսքերը: Դրանք մայթեզրի՞ն թողեցիք՝ քղամիդն ուսերին գցելուց առաջ…

Ե՞րբ էիք ավելի ազնիվ ու անկեղծ. այն ժամանա՞կ, երբ դատափետում ու քննադատում էիք նախորդներին՝ զանազան, ի դեպ, նաև իսկապես անհարկի ծախսերի համար, թե՞ հիմա եք իրական ձեր նկարագրով հանդես գալիս, երբ ընդունում եք նմանօրինակ որոշումներ: Թե՞ ախորժակն իշխելիս է բացվում:

Լրահոս
0