Ռիթմի զարմանալի զգացողություն ունեցող մեքսիկացի փոքրիկը պարում է ու նվագում, իսկ ինչ–որ մեկը նկարում է նրան։
Տղայի պլաստիկությունն ու ռիթմի զգացողությունը հիացնում են մարդկանց։
«Սիրահարվեցի այս փոքրիկ պարողին։ Նա համ շատ լավ է նվագում, համ էլ շատ լավ է պարում, ի՜նչ լավն է», «ամբողջ մարմնով զգում է երաժշտությունը», «ռիթմը նրա արյան մեջ է», «սիրում եմ նրան, նա վայելում է երաժշտությունը», – մեկնաբանել են աղջիկները։
Տեսանյութն արդեն դիտել են ավելի քան 28 միլիոն անգամ։
Sputnik Արմենիայի կայքում դիտեք փոքրիկների մասնակցությամբ այլ տեսանյութեր.