00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն իմ հանդեպ քաղաքական հետապնդում չի պատվիրի. Սանասարյանը` տարածված լուրերի մասին

© Sputnik / Asatur YesayantsГлава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊՎԾ պետի համար շատ կարևոր է իր բարի համբավը և բացառում է, որ իր անունը կարող են կապել կոռուպցիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին իրերին մամուլում շրջանառվող լուրերին, հայտարարեց իր բարի համբավի վրա ոչ մեկը չի կարող բիծ քաշել։

Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սանասարյանին փոխարինող են փնտրում. «Ժողովուրդ»

Ապրիլի 16-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Սանասարյանը նշեց, որ քրեական գործի մանրամասների մասին չխոսելու պարտավորություն ունի, բայց իր անվան շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ այդուհանդերձ, արեց։

«Դա չի նշանակում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի, և ես չկարողանամ որևէ կերպ մեկնաբանություն տալ, որպեսզի իմ բարի համբավի վրա որևէ բիծ անեն։ Ինչ նախաքննական մարմին էլ լինի, ինչ ցուցմունք տվող էլ լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել»,– ասաց նա։

Սանասարյանը նաև նշեց, որ իր հասցեին արված հայտարարությունները վիճարկելու է իրավական ընթացակարգերով։

Իր` կասկածյալի կարգավիճակի մասին հարցով խորհուրդ տվեց դիմել նախաքննական մարմնին` ԱԱԾ–ին։ Ինքը չի կարող ասել` նախաքննական գաղտնիքից ելնելով։

Главы гос.контрольной службы Давид Санасарян и Спец.следствееной службы Сасун Хачатрян перед началом заседания правительства Армении (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սանասարյանն առաջվա պես սիրում է բոլորին. նա մեկնաբանել է իր անվան շուրջ պտտվող լուրերը

«Հարցաքննվել եմ, առերեսվել եմ»,– ասաց նա` չհստակեցնելով, թե ինչ կարգավիճակով։ Բայց հայտարարեց, որ որևէ կոռուպցիոն երևույթի հետ իր անունը կապել չի հաջողվի։

«Ես բացառում եմ, որ երբևիցե կարող եմ կոռուպցիայի մեջ լինել»,– ասաց նա։

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինքն ու՞մ է խանգարում, ու ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը, ՊՎԾ պետն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց մի բան հասկանում եմ՝ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որում էմոցիոնալ շարժվելով` ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրի, ես դա բացառում եմ», - ասաց Սանասարյան։

Նա ավելացրեց` ՊՎԾ-ն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորել։

«Այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի»,– ասաց Սանասարյանը։

Ինչ վերաբերում է իր տեղակալի նկատմամբ հարուցված քրեական գործին, Սանասարյանը հայտարարեց, որ հեմոդիալիզի ծառայությունների գնման գործընթացում ակնհայտ կոռուպցիոն երևույթներ եղել են։

Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազը չի հերքում` Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։

Նշենք, որ հենց այս կազմակերպությունն է տարիներ շարունակ հեմոդիալիզի պարագաներ մատակարարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։

Լրահոս
0