ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի խոհարարների թիմը շնորհակալություն է հայտնել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին Դաղստանում փառատոնի ժամանակ իրենց ճաշատեսակները բարձր գնահատելու համար։ Այդ մասին Մամուլյանն ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլի ընթացքում։
![«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից «Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1813/26/18132678_0:0:1600:1068_600x0_80_0_0_67009c9509481af5e2a3225a6ca19051.jpg)
Մամուլյանը Դաղստանում ապրիլի 11-13–ը կայացած երկրորդ միջազգային գաստրոնոմիական զբոսաշրջության մրցույթի ժյուրիի կազմում է եղել ։ Փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի խոհարարների թիմը` խոհարարներ Յուրա Սարգսյան, Էդուարդ Սիմոնյան և Գարիկ Վարդանյան։
«Ադրբեջանի թիմի ներկայացուցիչներից մեկը մոտեցավ ինձ և շնորհակալություն հայտնեց։ Ես հարցրի` ինչի համար, նա պատասխանեց` որ չեմ նվազեցրել գնահատականը։ Ես զարմացա և ասացի, որ ճաշատեսակը համեղ էր և գնահատել եմ ճաշատեսակը, այլ ոչ թե քաղաքականությունը», – պատմեց Մամուլյանը։
Այդ ժամանակ Մամուլյանը պատասխան հարց է տվել գործընկերներին` թե նրանք ցածր գնահատական կդնեի՞ն մեր ճաշատեսակին միայն այն պատճառով, որ այն պատրաստել են հայ խոհարարները։
Արդյունքում, Մամուլյանի խոսքով, հայկական և ադրբեջանական թիմերն ընկերացել են և նույնիսկ պայմանավորվել ապագայում հանդիպել երրորդ երկրի հարթակում։
![«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից «Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1813/29/18132928_0:0:1600:1068_600x0_80_0_0_d9b5d0e02bb4189abbe3614ab5eb5d76.jpg)
Խոհարար, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը, որը մասնակցել է մրցույթին, նշել է, որ հարևանների հետ աշխատելը շատ հարմարավետ էր։
Նա վստահ է, որ խոհանոցը` հարթակ է, որտեղ քաղաքականությունը մի կողմ է քաշվում։ Բայց, ցավոք, դա ոչ բոլորն են հասկանում։
Հայկական թիմը մրցույթից վերադարձել է երեք բրոնզե մեդալներով, արծաթով և ոսկիով։
«Մրցույթում մենք ներկայացրել ենք «Անիի քաղցրավենիք» աղանդերը, պատրաստել ոչխարի միս և դդումով աղցան։ Սակայն ժյուրիին ամենից շատ զարմացրել է աղանդերը։ Նրանք երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես կարելի է ստանալ նման ֆանտաստիկ համ` խառնելով բողկը, նուշը և մեղրը», – ասաց Սարգսյանը։
Հայկական թիմը ոսկե մեդալ է ստացել «գաղտնի» մթերքներից պատրաստված ճաշատեսակի համար, այսինքն` երբ խոհարարներին առաջարկում են պատրաստել ինքնաբուխ և այն բաղադրիչներով, որոնց մասին նախօրոք չգիտեն։
Մեր թիմը պատրաստել է սաղմոնով աղցան, տավարի մսով սթեյք, կաթնաշոռով աղանդեր։
![«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից «Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1813/30/18133098_0:0:1600:1068_600x0_80_0_0_1a8c15261581a749b3c634a9c6725ef4.jpg)
Հայ խոհարարները զուգահեռ Եգիպտոսում մասնակցել են մրցույթի, որտեղ զբաղեցրել են առաջին տեղը «Լավագույն ազգային ճաշատեսակ» անվանակարգում` Culinary Taste of Culture միջազգային էքսպոյի շրջանակում։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արբի Կարախանին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց, որ բոլոր մասնակիցները և կազմակերպիչները հիացած են «Արցախի հագանի» ավանդական հայկական ճաշատեսակով։
«Մենք չգիտեինք, որ ընդհանրապես անցկացվելու է նման մրցույթ։ Պարզվում է, որ մեզ գնահատել են ժյուրիի 14 գաղտնի անդամներ», – ասաց Կարախանին։
Հայկական թիմը նվեր է ստացել ոսկեզօծ պատառաքաղներ և դանակներ` 8 կգ քաշով և ապակե արձանիկ։