ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կօգնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ադրբեջանական վիզա ունենալ, եթե նրա թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գա, պնդում է ESPN FC–ն։
Մրցաշարի ամփոփիչ խաղը կկայանա Բաքվում մայիսի 29–ին։
«Այդ ընթացակարգը ստանդարտ է ՈւԵՖԱ–ի համար. մենք հատուկ նամակներն ենք ուղարկում ասոցիացիաներին, ակումբներին ու դեսպանատներին, որ ֆուտբոլիստները վիզա ստանան ու կարողանան մասնակցել ՈւԵՖԱ–ի հովանու ներքո անցկացվող խաղերին», – ասել է կազմակերպության նախագահը։
Ավելի վաղ Մխիթարյանը երկու անգամ բաց էր թողել Եվրոպայի լիգայի շրջանակում ադրբեջանական ակումբների հետ խաղերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության պատճառով։
Առաջին քառորդ եզրափակչում «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել է իտալական «Նապոլիին», պատասխան խաղը կանցկացվի հինգշաբթի Նեապոլում։